Մեր առաքելությունն է, բացահայտելով երիտասարդների ներուժը կրթական և հետազոտական ծրագրերի մեջ, աջակցել պետության, մասնավոր սեկտորի և հասարակության զարգացմանը:
Մեր կանոնադրությամբ սահմանված են հետևյալ նպատակները․
- Տեղեկացնել հանրությանը իրենց իրավունքների և հնարավորությունների մասին,
- Խթանել Հայաստանի Հանրապետությունում գիտության և կրթության զարգացումը, նպաստել կիրթ և առաջադեմ հասարակության ձևավորման գործընթացին,
- Նպաստել երկրում ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը, և քաղաքացիական հասարակության ձևավորմանը,
- Իրականացնել համայնքային զարգացման ծրագրեր, նպաստել համայնքների համաչափ զարգացմանը,
- Կազմակերպել կլոր սեղաններ, քննարկումներ, սեմինարներ, կոնֆերանսներ՝ որտեղ քննարկվում են սոցիալ-քաղաքական, տնտեսական, քաղաքացիական և օրենսդրական հարցեր
- Նպաստել երկրում զբաղվածության աճին, խթանել մանր և միջին ձեռնարկությունների զարգացումը,
- Պաշտպանել երիտասարդության շահերը, խթանել նրանց ինքնագիտակցության զարգացմանը, նպաստել երիտասարդների քաղաքացիական մասնակցության աճին և աշխարհընկալման կողմորոշմանը,
- Նպաստել մեր երկրում երիտասարդական և գենդերային ծրագրերի իրականացմանը,
- Կազմակերպել դասընթացներ, որոնց նպատակն է հասարակությանը նոր գիտելիքներով զինելը,
- Նպաստել սփյուռքի և հայրենիքի միջև կապերի ամրապնդմանը, մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը,
- Նվազեցնել Հայաստանի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական անհամաչափությունը և նպաստել աղքատության կրճատման ծրագրերին,
- Նպաստել քաղաքացիական ակտիվության և մասնակցության աճին: