Բոլոր այն գործողությունները, որոնք փոխակերպում են ռեսուրսները ապրանքների ու ծառայությունների վերաբերում են արտադրությանը և գործառնություններին։ Արտադրության/գործառնությունների կառավարումը ունի 5 ֆունկցիա կամ որոշումների տիրույթ՝ պրոցես, արտադրական հզորություն, պահեստի կառավարում, աշխատանքային ռեսուրսների և որակի կառավարում։
Արտադրության պրոցեսի հետ կապված որոշումները առնչվում են նախ և առաջ ֆիզիկապես արտադրության համակարգի նախագծմանը։ Պրոցեսի հետ կապված որոշումներ են տեխնոլոգիայի ընտրության, շենքի տեղակայման, պրոցեսների հերթականության, մատակարարներից և հաճախորդներից հեռավորության, փոխադրումների հետ կապված որոշումները։
Արտադրական հզորության հետ կապված որոշումները հանգում են տվյալ կազմակերպության համար օպտիմալ արտադրանքի ծավալի սահմանմանը, այսինքն ոչ շատ, ոչ էլ շատ քիչ։ Հզորության հետ կապված որոշումներին են վերաբերում արտադրության ծավալների կանխատեսումները, շենքային հարմարությունների պլանավորումը, ժամանակացույցերի կազմումը, կարողությունների պլանավորումը, հերթերի համակարգի կառավարումը և այլն։
Պահեստի հետ կապված որոշումները վերաբերում են հումքի քանակի, կիսաֆաբրիկատների և վերջնական արտադրանքի ճիշտ պլանավորմանն ու կառավարմանը։ Այսինքն այս մասի կառավարիչները պատասխանում են ի՞նչ պատվիրել, ե՞րբ պատվիրել, ո՞րքան պատվիրել և ի՞նչպես օգտագործել պահեստում եղածը հարցերին։
Աշխատանքային ռեսուրսների կառավարման հետ կապված որոշումները վերաբերում են որակավորված և չորակավորված աշխատուժի, ինչպես նաև գրասենյակային աշխատողների և ղեկավար կազմի կառավարմանը։ Աշխատանքային պարտականությունների սահմանումը, աշխատանքի նորմավորումը, առաջխաղացումների համակարգը, աշխատանքի սանդարտները և մոտվիացիոն համակարգը որոշումների այս դաշում են։
Որակի կառավարումը նպատակ ունի ապահովել արտադրվող ապրանքների և ծառայությունների որակը։ Որակի կառավարման որոշումներ են որակի վերահսկողության, որակի ստուգման նպատակով ապրանքների ընտրանքի ձևավորման, ապրանքի փորձարկման (տեստավորման) , որակի ապահովման և ծախսերի վերահսկման հետ կապված որոշումները։
Ըստ արտադրության/գործառնությունների ներքին գնահատումը իրականացնելու համար օգնող հարցեր
Արդյոք մատակարարները վստահելի և հուսալի են |
Արդյոք շենքային պայմանները, սարքավորումները, կահավորումը և գրասենյակները լավ վիճակում են |
Արդյոք գույքի կառավարումը արդյունավետ է իրականացնում |
Արդյոք ռեսուրսները, շուկաները և այլ հարմարությունները հարմար են տեղակայված |
Արդյոք որակի կառավարման կանոնակարգերը արդյունավետ են |
Արդյոք կազմակերպությունը ունի տեխնոլոգիական կոմպետենցիա և այլն |