Ուժեղ և թույլ կողմերը գնահատելիս, նախ և առաջ կազմակերպությունը դիտարկվում է ընդհանուր կառավարման տեսանկյունից։ Ինչպես հայտնի է մենեջմենթի ֆունկցիաները հետևյալներն են․
Պլանավորումը նպատակադրման գործընթացն է և իրենից ներկայացնում է նպատակին հասնելու համար համապատասխան գործողությունների որոշումը։
Կազմակերպումը մարդկային և այլ ռեսուրսների հավաքագրման և ըստ պլանի կազմակերպման պրոցեսն է։
Առաջնորդումը կազմակերպության նպատակներին հասնելու համար աշխատողների մոտիվացման և առաջնորդման պրոցեսն է։
Վերահսկողությունը կազմակերպության գործունեության և պլանավորման փուլում պլանավորված նպատակների և ստանդարտների համապատասխանության նկատմամբ հսկողության պրոցեսն է։
Ռազմավարական կառավարման տեսակետից կառավարման յուրաքանչյուր փուլը համընկնում է ռազմավարական կառավարման պրոցեսի որոշակի փուլի հետ հետևյալ կերպ․
Կառավարման ֆունկցիան | Ռազմավարական կառավարման համապատասխան փուլը |
---|---|
Պլանավորում | Ռազմավարության ձևակերպում |
Կազմակերպում | Ռազմավարության իրագործում |
Առաջնորդում | Ռազմավարության իրագործում |
Վերահսկողություն | Ռազմավարության գնահատում |
Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը՝ ըստ մենեջմենթի իրականացնելու համար օգնող հարցեր
1. Արդյոք կազմակերպությունը օգտագործում է ռազմավարական կառավարման մոտեցումները |
2. Արդյոք կազմակերպության նպատակները չափելի են |
3. Արդյոք կազմակերպության նպատակները արդյունավետ են փոխանցվում աշխատակիցներին և հաճախորդներին |
4. Արդյոք բոլոր ստորաբաժանումների ղեկավարները ունեն պլանավորում և արդյոք դա արդյունավետ է |
5. Արդյոք կազմակերպական կառուցվածքը արդյունավետ է |
6. Արդյոք պաշտոնի նկարագրերը հստակ են |
7.Արդյոք աշխատողների բարոյահոգեբանական վիճակը բարձր է |
8. Ինչպիսին է աշխատողների հոսունությունը |
9. Ինչ մակարդակի են աշխատողների բացակայությունները |
10․ Արդյոք աշխատակիցների վերահսկողական համակարգը արդյունավետ է |
11. Արդյոք աշխատակիցների խրախուսման համակարգը արդյունավետ է |