Կառավարման գործառույթները չորսն են՝ պլանավորում, կազմակերպում, առաջնորդում և վերահսկողություն։
Պլանավորումը նպատակադրման գործընթացն է և իրենից ներկայացնում է նպատակին հասնելու համար համապատասխան գործողությունների որոշումը։
Կազմակերպումը մարդկային և այլ ռեսուրսների հավաքագրման և ըստ պլանի կազմակերպման պրոցեսն է։
Առաջնորդումը կազմակերպության նպատակներին հասնելու համար աշխատողների մոտիվացման և առաջնորդման պրոցեսն է։
Վերահսկողությունը կազմակերպության գործունեության և պլանավորման փուլում պլանավորված նպատակների և ստանդարտների համապատասխանության նկատմամբ հսկողության պրոցեսն է։
Կառավարման գործառույթների վերաբերյալ գիտելիքների ստուգում