Հետազոտության նպատակը` ստեղծել առաջիկա 15-20 տարիներին ընթացքում կանխատեսվող աշխատատեղերի ատլաս, որը կօգնի կարդացողին պարզել թե որ որ ոլորտներն են ինտենսիվորեն աճելու ինչ նոր տեխնոլոգիաներ և ապրանքներ ի հայտ կգան, կառավարման ինչ նոր մոտեցումներ կառաջանան, և ինչ նոր տեսակի մասնագետների պահանջ կստեղծվի։
Հեղինակը՝ Agency for Strategic Initiatives, Skolkovo Moscow Management School
Եզրակացությունը՝
Հետազոտությունը կրթության ոլորտում կանխատեսում է մի շարք նոր ստեղծվող մասնագիտություններ։ Դրանք են․
Առցանց կրթական պլատֆորմի համակարգող – զբաղվում է առցանց դասընթացների կազմակերպմամբ, ապահովում է կապը դասախոսների և ուսանողների միջև, առաջարկում է տեխնիկական ավելի արդյունավետ լուծումներ։
Սթարթ-ափ մենթոր – այս մասնագետը ունի սեփական սթարթ-ափի ստեղծման փորձ և ղեկավարում է նոր սթարթ-ափ թիմերին, նրանց փոխանցում է բիզնես հմտություններ իր սեփական փորձի վրա հիմնվելով։
Մոդերատոր – այն մասնագետն է, որը կազմակերպում է խմբային քննարկումներ, որպեսզի ուսանողներին օգնի յուրացնել նոր նյութը։
Խաղերի վարպետ– մասնագետ, որը մշակում և կազմակերպում է կրթական խաղեր։
Տյուտոր – մասնագետ, որը աջակցում է ուսանողների անհատական զարգացման գործընթացին, մշակում է անհատական հանձնարարություններ և իրականացնում կարիերայի ուղղորդում։
Նախագծային ուսուցման կազմակերպիչ– մասնագետ, որը մշակում և կազմակերպում է ուսուցողական ծրագրեր, որոնք ուղղված են տնտեսության որևէ ոլորտում իրական նախագծերի մշակմանն ու իրականացմանը։
Էկո-քարոզիչ – մասնագետ, որը շրջակա միջավայրի պահպանումը քարոզող ծրագրեր է մշակում։
Մտքի մարզիչ – մասնագետ, որը մշակում է ճանաչողական ունակությունները մարզող ծրագրեր ( օրինակ հիշողություն, կենտրոնացում, կարդալու արագություն և այլն)
Կրթական հետագծի դիզայներ – մասնագետ, որը նոր մասնագետների համար կառուցում է անհատական կրթական ուղի, որը բաղկացած է տարբեր կրթական հաստատությունների կողմից առաջարկվող դասընթացներից (այդ թվում առցանց), դասընթացավարներից, պրակտիկաներից և այլն։ Կրթական հետագիծը դիզայները մշակում է հաշվի առնելով անհատի հոգեբանական տիպը, կարողությունները և նպատակները։
Խաղի ուսուցիչ – մասնագետ, որի դասընթացը խաղային տեխնիկայի հիման վրա է մշակված և ինքն էլ հանդիսանում է խաղի կերպարներից մեկը։ Այս մասնագետը փոխարինելու է ավանդական ուսուցչին։
Գիտակցության զարգացման գործիքների դիզայներ – մասնագետ, որը ստեղծում է ծրագրեր և գործիքներ, որոնց միջոցով օգտատերերը անցնում են ավելի պրոդուկտիվ գիտակցական մակարդակ (կենտրոնացում, ստեղծարարության աճ և այլն)
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։