Հետազոտությունները կարող են դասակարգվել ըստ տարբեր չափանիշների։ Կախված նպատակից բիզնես հետազոտությունները կարող են լինել կիրառական և հիմնարար։
Կիրառական (Applied) հետազոտությունները իրականացվում են արդի որևէ բիզնես խնդրին հրատապ լուծում տալու համար։ Օրինակ կազմակերպության ապրանքների նկատմամբ պահանջարկը նվազել է և մենեջերը ցանկանում է բացահայտել պատճառները՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Այդ դեպքում իրականացվում է կիրառական հետազոտություն։
Հիմնարար (Fundamental) հետազոտությունների նպատակը նոր գիտելիքի գեներացնումն է։ Գիտական հետազոտությունները իրենց բնույթով հիմնարար են և դրանց արդյունքները բիզնես կազմակերպությունները կարող են օգտագործել իրենց առկա խնդիրների լուծման համար։ Օրինակ՝ հետազոտողները էքսպերիմենտի միջոցով բացահայտել են, որ աշխատանքը տանից 13%-ով բարձրացնում է աշխատողների արտադրողականությունը։ Այս նոր գիտելիքը տարբեր կազմակերպություններ կարող են հաշվի առնել իրենց բիզնես որոշումները ընդունելիս։ Հետազոտությունը կարող եք գտնել այստեղ։