Որակական տվյալները այն տվյալներն են, որոնք հավաքագրվում են բառերի և նախադասությունների տեսքով։ Այդպիսի տվյալների օրինակներ են բաց հարցերի պատասխանները, հարցազրույցների սղագրությունները, նորությունների հոդվածները և այլն։ Որակական տվյալների աղբյուրները կարող են լինել ինչպես առաջնային (հարցազրույցներ, ֆոկուս խմբային հարցումներ), այնպես էլ երկրորդային (կազմակերպության փաստաթղթեր, կառավարության զեկույցներ և այլն):
Ի՞նչպես վերլուծել որակական տվյալները։ Ընդհանուր առմամբ տվյալների վերլուծության պրոցեսը հեշտացնելու համար այն կարելի է բաժանել 3 հիմնական քայլերի․
Տվյալների կրճատում։ Այս փուլում իրականացվում է անհրաժեշտ տվյալների ընտրություն, կոդավորում և դասակարգում։
Տվյալների կոդավորումը վերլուծական պրոցես է, որի ընթացքում հավաքագրված որակական տվյալները կրճատվում են, վերադասավորվում և խմբավորվում են և արդյունքում տրվում են կոդեր։ Նախ ընտրվում է կոդի միավորը, որը կարող է լինել բառը, նախադասությունը, պարբերությունը կամ թեման/խնդիրը/գաղափարը։
Օրինակ ենթադրենք մենք ցանկանում ենք հետազոտել Աղվերան ռեզորթ հյուրանոցի ծառայությունների որակը։ Օգտարգործում ենք երկրորդային տվյալներ օգտվելով google review-ից
Ինչպես տեսնում եք այստեղ բոլոր տվյալները որակական բնույթ ունեն, այսինքն բաց պատասխաններ են։ Որպեսզի կոդավորենք միանման պատասխանները միանման խմբեր պետք է ձևավորենք։ Օրինակ՝
comfortable rooms
Good rooms and sevice
Good place with clean and comfortable rooms
Rooms are large and well furnished.
clean hotel/hotel rooms with all the necessary accommodations
good bed and good shower
Ինչպես տեսնում եք պատասխանները տարբեր հաճախորդների մոտ տարբեր են, բայց կարող ենք նմանօրինակ պատասխանները խմբավորել միևնույն խմբի մեջ և կոդավորել։ Օրինակ կարելի է կոդավորել rooms are comfortable կամ rooms are good:
Տվյալների ցուցադրում։ Այս փուլում արդեն կրճատված տվյալները ներկայացվում են ընթերցողի համար մատչելի տեսքով։ Կախված հետազոտության ընթացքում բացահայտված օրինաչափություններից կարող են օգտագործվել գրաֆիկներ, դիագրամներ, աղյուսակներ և այլն։
Եզրակացության հանգում։ Այս փուլում արդեն տվյալները համակարգված են և օրինաչափությունները բացահայտված են և հետազոտողը հեշտ կարողանում է հանգել եզրակացությունների։