“Ուղեցույց” ՀԿ-ն և հանդիսանում է Հայաստանում LIAISE COST Action-ի դեսպանը և իր այդ դերի շրջանակներում հանձն է առել իրազեկել հանրությանը արդյունաբերական սիմբիոզի և շրջանաձև տնտեսության վերաբերյալ։
Ի՞նչ է LIAISE COST Actionը
LIASE-ը նախաձեռնություն է, որը նվիրված է արդյունաբերական սիմբիոզի (IS) և շրջանաձև տնտեսության զարգացմանը: Այն նախատեսված է արդյունաբերական սիմբիոզի ներդրմանը խթանելու համար։ LIAISE-ը այս նպատակի շուրջ է միավորել գիտակրթական հաստատությունների, արտադրական ձեռնարկությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքականություն մշակողներ։
Ի՞նչու է կարևոր շրջանաձև տնտեսությունը և արդյունաբերական սիմբիոզը
Արդյունաբերության ոլորտը ածխաթթու գազի արտանետումների, էներգիայի օգտագործման և թափոնների առաջացման ամենամեծ պատասխանատուներից է։ Ավանդական գծային տնտեսությունից դեպի շրջանաձև տնտեսություն անցումը կարևոր է կլիմայի փոփոխությանը դիմակայելու և կայուն արտադրության ու սպառման հասնելու համար:
Արդյունաբերական սիմբիոզը, որը շրջանաձև տնտեսության հիմնական բաղադրիչներից է, ենթադրում է մեկ արտադրության թափոնների որպես հումք օգտագործումը մեկ այլ արտադրության մեջ: Այս պրակտիկան ոչ միայն նպաստում է շրջակա միջավայրի կայունությանը, այլև ստեղծում է տնտեսական օգուտներ: Չնայած իր ներուժին, արդյունաբերական սիմբիոզի կիրառումը կանգնած է մի շարք խնդիրների առջև, ներառյալ տեղեկացվածության պակասը, կանոնակարգային խոչընդոտները, մշակութային արգելքները և այլն։
“Ուղեցույց” ՀԿ-ի դերը որպես դեսպան
Որպես LIAISE-ի դեսպան՝ “Ուղեցույցը” ակտիվորեն կխթանի նախաձեռնության տեսլականը և նպատակները իր ցանցերում և համայնքներում: Որպես դեսպան մեր նպատակն է տարածել արդյունաբերական սիմբիոզի և շրջանաձև տնտեսության մասին գիտելիքը, և ներգրավել տեղական ձեռնարկություններին և շահագրգիռ կողմերին։