Ուրախ ենք հայտնել, որ CirculUP Ծրագրի շրջանակներում Ուղեցույց ՀԿ-ի կողմից առաջարկված “Դասավանդիր և շրջանառիր” ծրագիրը աչքի է ընկել շրջանաձև տնետեսության մասին իրազեկման բարձրացման իր ներուժով և ընտրվել է հանձնաժողովի կողմից՝ որպես դրամաշնորհառու։
Ծրագրի գործողությունները ենթադրում են շրջանաձև տնտեսության վերաբերյալ մի շարք աշխատարաններ մարզերի դասախոսների և ուսանողների հետ, ինչի արդյունքում նպատակ ունենք բարձրացնել ոչ միայն թիրախային լսարանի իրազեկվածությունը այս արդի և կարևոր թեմայի վերաբերյալ, այլ նաև նպաստել նրանց կողմից ստացված գիտելիքների հետագա շրջանառմանն ու տարածմանը հանրության շրջանում։ Ծրագրում գերակշռում են կրթական, հետազոտական, ինչպես նաև փափուկ հմտությունների կիրառման կարևորագույն բաղադրիչները։
Թեև “Դասավանդիր և շրջանառիր” ծրագրի բուն գործողությունները իրականացվելու են առաջիկա ամիսներին, նախապատրաստական աշխատանքները արդեն սկսել են։ Մարտի 22-ին մեր թիմը մասնակցել է հաշվետվությունների պատրաստման վերաբերյալ դասընթաց- խորհրդատվությանը, որի նպատակն էր ծանոթանալ ծրագրերի ֆինանսական և ոչ ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող պահանջներին։

