2. Հետընթաց ինտեգրում (backward integration)
Ետադարձ ինտեգրման դեպքում կազմակերպությունը վերահսկողություն է ձեռք բերում մատակարարների նկատմամբ։
Apple Inc. -ը հետընթաց ինտեգրման օրինակ է։ Այն արտադրում է ծրագրեր, որոնք տեղադրվում են իր իսկ կողմից արտադրվող հեռախոսների, համակարգիչների և այլ համակարգերի մեջ, որոնք էլ իրենց հերթին արտադրվում և հավաքվում են Apple-ի կողմից՝ օգտագործելով նաև ընկերության կողմից արտադրված դետալները: Apple-ի կողմից հետընթաց ուղղահայաց ինտեգրման որդեգրումը մեծ հաջողություն է ունեցել և թույլ է տվել ընկերությանն ավելի արագ տեմպերով առաջ տանել իր նոր ապրանքներն ու տեխնոլոգիաները
Հետընթաց ինտեգրումը արդյունավետ ռազմավարական քայլ կարող է համարվել հետևյալ դեպքերում․
- երբ առկա մատակարարները չեն կարողանում բավարարել բիզնեսի պահանջները (թանկ են, հուսալի չեն, չեն կարողանում արտադրել համապատասխան դետալները և այլն)
- մատակարարների քանակը փոքր է, մրցակիցներինը՝ մեծ
- ոլորտը զարգացող է
- բիզնեսը ունի բավարար կապիտալ և մարդկային ռեսուրսներ նոր արտադրությունը արդյունավետ կազմակերպելու համար
- երբ կարևոր է հումքի գնի կայունությունը
- երբ կարևոր է հումքի արագ ձեռքբերումը
- եթե մատակարարների շուկան շահութաբեր է