Պահանջարկը ապրանքների և ծառայությունների այն քանակն է, որը գնորդը պատրաստ է գնել ժամանակի տվյալ պահին և տվյալ գնով։ Օրինակ երբ 1կգ խնձորը արժե 100 դրամ, ուսանողը պատրաստ է գնել 5 կգ խնձոր։ Խնձորի կիլոգրամի գինը 400 դրամ լինելու դեպքում, նրա խնձորի նկատմամբ պահանջարկը կնվազի և կդառնա 2 կգ։ Այսպես յուրաքանչյուր առաջարկվող գնին համապատասխանում է պահանջարկի որոշակի քանակ։
Պահանջարկը կարելի է ներկայացնել աղյուսակի տեսքով․
Եթե տվյալ աղյուսակը փորձենք ներկայացնել գրաֆիկորեն, ապա կստանանք հետևյալ տեսքը․
Ինչպես երևում է գրաֆիկից, խնձորի նկատմամբ պահանջարկը իրենից նեկրայացնում է նվազող ֆունկցիա։ Այս ֆունկցիան տնտեսագիտության մեջ անվանում են պահանջարկի կոր։ Պահանջարկի կորը ցույց է տալիս գների տարբեր մակարդակների դեպքում ապրանքի այն քանակները, որոնք գնորդը պատրաստ է գնել։
Ինչպես պարզ դարձավ գրաֆիկից, գոյություն ունի հակադարձ կապ գնի և պահանջարկի միջև։ Այն դեպքում երբ գինը բարձրանում է, ապրանքի նկատմամբ պահանջարկը նվազում է և հակառակը։ Այս հակադարջ կապը տնտեսագիտության մեջ անվանում են պահանջարկի օրենք