Վերաբրենդավորումը կազմակերպության կորպորատիվ իմիջի փոփոխման պրոցեսն է։ Այն իրենից ներկայացնում է իմիջի թարմացում, ինչպես արտաքին շահառուների համար (հաճախորդներ, մատակարարներ), այնպես էլ կազմակերպության ինքնության փոփոխություն ներքին շահառուների շրջանում (փայատերեր, անձնակազմ): Կազմակերպությունը վերաբրենդավորման որոշման կայացման հիմքում կարող են լինել տարբեր պատճառներ։ Դրանցից են․ կազմակերպությունների վերակազմակերպումը, շուկայում վերադիրքավորումը, միջազգայնացումը, շուկայի փոփոխությունը, կազմակերպության վատ համբավը, հնացած իմիջը, բրենդի պորտֆոլիոյի փոփոխությունը, բրենդի բաղադրիչների շարունակական զարգացումը, բաժնետերերի հետ կոնֆլիկտները, նոր բաժնետերերը, նոր ղեկավարությունը և այլն։
Վերաբրեդնավորումը լինում է երկու տեսակի․
Պրոակտիվ, որը իրականացվում է այն ժամանակ, երբ կազմակերպությունը նկատում է զարգացման, նորարարության, նոր շուկաների գրավման նոր հնարավորություններ։ Այս տեսակի վերաբրենդավորումը իրենից ներկայացնում պլանավորված և հաշվարկված պրոցես, որը իրականացվում է համաձայն կազմակերպության ռազմավարության։ Պրոակտիվ վերաբրենդավորման օրինակներ են․
Օրինակ 1։ Բրենդը հին է, երկար տարիներ աշխատում է նույն ոճով և կորցրել է արդիականությունը։ Պրոակտիվ վերաբրենդավորման միջոցով նոր շունչ է հաղորդվում բրենդին։
Օրինակ 2։ Կազմակերպությունը նոր ռազմավարություն է որդեգրում կամ նոր շուկաներ է պլանավորում գրավել, որը իրագործելը սակայն համահունչ չէ բրենդին։ Այդ դեպքում կազմակերպությունը վերաբրենդավորվում է, քանի որ շատ կարևոր է որ բրենդի բոլոր բաղադրիչները համահունչ լինեն իրար և կազմակերպության նպատակներին։
Օրինակ 3։ Կազմակերպությունը բարձրացնում է նշաձողը և էլ ավելի մեծ վաճառքի և շահութաբերութան ցուցանիշների հասնելու համար մի մակարդակ ավելի է բարձրանում կազմակերպությունը և հետևաբար նաև կազմակերպության բրենդը
Ռեակտիվ վերաբրենդավորումը առաջ է գալիս որպես ինչ որ իրադարձության կամ իրավիճակային փոփոխության նկատմամբ կազմակերպության արձագանք։ Ռեակտիվ վերաբրենդավորման օրինակներ են․
Օրինակ 1։ Կազմակերպության վերակազմակերպման շնորհիվ նոր բրենդի մշակումը
Օրինակ 2։ Երբ մրցակցությունը շուկայում սրվում է և այդ մրցակցությանը դիմանալու համար կազմակերպությունը ընտրում է վերաբրենդավորումը․ որի շնորհիվ նաև հնարավորություն է ստանում հատուկ ուշադրության արժանացնել իր ապրանքները և ծառայությունները
Օրինակ 3։ Կազմակերպության հեղինակությունը ընկել է և վերաբրենդավորումը ծառայում է որպես հին բրենդի մասին մոռացության տալու և նոր բրենդով առաջ շարժվելու միջոց
Աղբյուրը՝ Definition of Rebranding. (n.d.). Retrieved from https://economictimes.indiatimes.com/: https://economictimes.indiatimes.com/definition/rebranding Healey, S. (2019). Proactive vs. Reactive Rebranding. Retrieved from https://www.frontify.com/: https://www.frontify.com/en/blog/proactive-vs-reactive-rebranding/#:~:text=Proactive%20rebranding%20is%20a%20planned,events%20or%20a%20major%20situation.