Ինտենսիվ ռազմավարությունները այն ռազմավարություններն են, որոնք պահանջում են ինտենսիվ ջանքեր շուկայում դիրքելը ամրապնդելու և մրցակցային առավելություն ստանալու համար։ Դրանք իրականացնում են շուկայի մասնաբաժնի մեծացման, շուկայի զարգացման և պրոդուկտի զարգացման ճանապարհով։
Շուկայի մասնաբաժնի ավելացում
Շուկայի մասնաբաժնի մեծացման ժամանակ կազմակերպությունը փորձ է անում մեծացնել շուկայում իր մասնաբաժինը՝ մարքեթինգային ջանքերը մեծացնելու ճանապարհով։ Այս դեպքում կազմակերպությունը շարունակում է գործել այն շուկայում, որտեղ աշխատել է և շարունակում է պահպանել իր տեսականին։ Այս ռազմավարության իրականացման ժամանակ կազմակերպությունը․
- ավելացնում է իր վաճառքի թիմը
- ավելացնում է գովազդի ծախսերը
- ավելացնում է հանրայնացման հետ կապված ջանքերը
- կիրառում է առաջխաղացման զանազան հնարքներ և այլն։
Այս ռազմավարությունը արդյունավետ կարող է լինել հետևյալ դեպքերում․
- եթե շուկան հագեցած չէ տվյալ ապրանքատեսակով
- եթե ներկա հաճախորդները իր ողջ պոտենցիալով չեն օգտվում ապրանքներից և ծառայություններից
- եթե գովազդի ծախսերը հանգեցնում են վաճառքի ավելացմանը
- եթե մասշտաբի էֆեկտը հանգեցնում է մրցակցային առավելության
Շուկայի զարգացում
Շուկայի զարգացման ժամանակ կազմակերպությունը ընթացիկ արտադրանքներով և ծառայություններով մուտք է գործում աշխարհագրորեն նոր շուկա։
Այս ռազմավարություննը արդյունավետ է հետևյալ դեպքերում․
- երբ բիզնեսը մեծ հաջողություններ ունի այն շուկայում, որտեղ գործում է
- երբ նոր շուկաներ գոյություն ունեն և դրանք հագեցած չեն
- բիզնեսը կարողանում է բավարարել կապիտալի և մարդկային ռեսուրսների պահանջը
- կազմակերպությունը բավարար արտադրական հզորություն ունի նոր շուկաներ մուտք գործելու համար
- եթե ոլորտը գլոբալ է
Պրոդուկտի զարգացում
Պրոդուկտի զարգացման դեպքում կազմակերպությունը բարելավում է առկա արտադրանքը կամ զարգացնում է նոր արտադրատեսակներ։
Այս ռազմավարությունը արդյունավետ է հետևյալ դեպքերում․
- արագ տեխնոլոգիական զարգացումներով բնորոշ ոլորտներում
- գլխավոր մրցակիցները առաջարկում են ավելի որակյալ, բայց ավելի էժան արտադրանք
- բիզնեսը մրցակցում է արագ զարգացող շուկայում
- կազմակերպությունը ունի հետազոտությունների և զարգացման (R&D) ներուժ