Արտաքին գործոնների գնահատման մատրիցան վերլուծական գործիք է, որը հնարավորություն է տալիս մասնագետներին ամփոփել PESTEL վերլուծության ընթացքում հավաքագրված ողջ տեղեկատվությունը մեկ աղյուսակում։ Այս մատրիցան ստանալու համար իրականացնում են հետևյալ քայլերը․
Քայլ 1։ Ցուցակագրել կատարված PESTEL վերլուծության արդյունքում դուրս բերված արտաքին գործոնները (ինչպես հնարավորությունները, այնպես էլ սպառնալինքները)
Քայլ 2։ Յուրաքանչյուր գործոնի համար որոշել կշիռ 0․0-ից 1․0, որտեղ 0․0-ն համարվում է ոչ կարևոր գործոն, իսկ մեկը՝ շատ կարևոր։
Քայլ 3։ Յուրաքանչյուր գործոնի համար որոշել վարկանիշ, որը ցույց կտա, թե որքան արդյունավետ է կազմակերպությունը ներկա ռազմավարությունը արձագանքում տվյալ գործոնին։ Վարկանիշները կարող եք նշել հետևյալ կերպ․
- Վատ
- Միջին արդյունավետություն
- Միջինից բարձր արդյունավետություն
- Գերազանց
Քայլ 4։ Յուրաքանչյուր գործոնի համար հաշվարկել կշռված միավորը հետևյալ կերպ
Կշռված միավոր = Կշիռ * Վարկանիշ
Քայլ 5։ Հաշվել բոլոր կշռված միավորների գումարը կազմակերպության ընդհանուր կշռված միավորը պարզելու համար։ Արդյունքը կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ․
Կշռված միավոր= 4 (առավելագույն արժեք)- կազմակերպության ռազմավարությունը գերազանց կերպով արձագանքում է արտաքին գործոններին
Կշռված միավոր = 1 (նվազագույն արժեք) – կազմակերպության ռազմավարությունը արբավարար կերպով արձագանքում է արտաքին գործոններինԿշռված միավոր = 2․5 (միջնակետ)