Հետազոտական աշխատանքում մեծ կարևորություն ունի գրականության վերլուծության (literature review) բաժինը։ Այն գրելիս շատ կարևոր է հաշվի առնել, որ թեմային վերաբերող գրականությունը ուսումնասիրելու և այն ներկայացնելու երկու մոտեցումներ կան՝ նկարագրողական և քննադատական։ Իսկ ի՞նչով են դրանք իրարից տարբերվում։
Նկարագրողական մոտեցման դեպքում նախ ուսումնասիրվում է թեմային առնչվող գրականությունը, ապա հեղինակը նկարագրողական ոճով ամփոփում է ուսումնասիրված գրականությունը։ Ընդհանրապես նկարագրողական մոտեցմամբ գրելու դեպքում հեղինակը․
- Ներկայացնում է դեպքերը, պատմությունը, ժամակագրությունը
- Նկարագրում է որևէ երևույթ
- Մեկնաբանում է տեսությունը
- Ներկայացնում է երևույթի տարբեր բաղադրիչները
- Թվարկում է տարբերակները
- Տրամադրում է տեղեկատվություն և այլն։
Քննադատական մոտեցման դեպքում ոչ թե պարզապես նկարագրում է ինչպես ասված է վերևում, այն վերլուծում և գնահատում է իր նեղ թեմային վերաբերող գրականության տարբեր աղբյուրները։ Քննադարական մոտեցման դեպքում հեղինակը․
- Բացահայտում է որևէ երևույթի կարևորությունը
- Գնահատում է ուժեղ և թույլ կողմերը
- Հիմնավորված դատողություններ է անում
- Մատնանշում է լավագույն տարբերակը
- Համեմատում է երևույթի տարբեր բաղադրիչները
- Եզրակացություններ է անում և այլն։
Այս մոտեցումների տարբերությունը ավելի լավ պատկերացնելու համար բերենք մի օրինակ։ Ենթադրենք ցանկանում ենք ուսումնասիրել միկրոֆինանսավորման դերը աղքատության կրճատման մեջ։ Ստորև բերված է յուրաքանչյուր մոտեցմամբ գրականությունը ներկայացնելու մի տարբերակ։
Սա ընդամենը գրականության վերլուծության բաժնի մոտեցման տարբերակ է։ Կախված կոնկրետ հետազոտությունից, հեղինակը կարող է քննադատորեն վերլուծելու տարբեր մոտեցումներ որդեգրել։