Իրավաբանական անձի վերակազմակերպումը (միաձուլումը, միացումը, բաժանումը, առանձնացումը, վերակազմավորումը) կատարվում է նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշման հիման վրա:
Կազմակերպությունների վերակազմակերպման ձևերն են միաձուլումը, բաժանումը, առանձնացումը և վերակազմավորումը։
Միաձուլման դեպքում երկու կամ ավելի իրավաբանական անձ միաձուլվում են և ստեղծում են մեկ իրավաբանական անձ։ Այս դեպքում նախկինում գործող իրավաբանական անձինք դադարում են իրենց գործունեությունը և նրանց իրավունքներն ու պարտավորությունները փոխանցվում է նոր ստեղծված իրավաբանական անձին։
Միացման դեպքում մեկ կամ ավելի իրավաբանական անձինք միանում են արդեն գործող իրավաբանական անձին՝ դրան փոխանցելով բոլոր իրավունքներն ու պարտավորությունները։ Միացող կազմակերպությունները գործունեությունը դադարեցվում է։
Բաժանման դեպքում տեղի է ունենում հակառակ երևույթը։ Արդեն գոյություն ունեցող իրավաբանական անձը բաժանվում երկու կամ ավելի իրավաբանական անձանց և բոլոր իրավունքներն ու պարտականությունները բաշխվում են նոր ստեղծված իրավաբանական անձանց միջև։
Առանձնացման ժամանակ գոյություն ունեցող իրավաբանական անձից առանձնացվում են մեկ կամ մի քանի նոր իրավաբանական անձինք, սակայն այդ իրավաբանական անձի գործունեությունը չի դադարեցվում և նույնպես շարունակվում է։ Այս դեպքում նոր ստեղծված կազմակերպություններին փոխանցվում է իրավաբանական անձի իրավունքների և պարտականությունների մի մասը։
Վերակազմավորման դեպքում փոխվում է կազմակերպության կազմակերպաիրավական ձևը։ Օրինակ փակ բաժնետիրական ընկերությունը կարող է վերակազմավորվել և դառնալ բաց բաժնետիրական ընկերություն։ Այս դեպքում նախկին ձևով գործող իրավաբանական անձի գոյությունը դադարեցվում է և նոր իրավաբանական անձին են փոխանցվում նախորդի բոլոր իրավունքներն ու պարտականությունները։
Աղբյուրը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրք. (5 մայիս, 1998). ՀՀ Կազմակերպության վերակազմակերպում. (առանց ամսաթվի). Առբերված է https://sme.acba.am/: https://sme.acba.am/hy/company-reorganization-ից