Ինչպես գիտենք կազմակերպությունները կարող են վերակազմակերպվել միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման ճանապարհով։ Ստորև ներկայացնենք մի քանի օրինակ․
ExxonMobil
Exxon-ը և Mobil-ը երկու ամերիկյան նավթային ընկերություններ էին, որոնք 1998թ-ին միաձուլվեցին՝ ստեղծելով ExxonMobil-ը։ Դրա արդյունքում ստեղծվեց աշխարհի ամենամեծ նավթային ընկերությունը։ Նոր ստեղծված կազմակերպությունը առաջին հերթին կրճատեց այն աշխատողներին, որոնք միանման հաստիք էին զբաղեցնում Exxon-ում և Mobil-ում։ ExxonMobil-ի համար դա կդառնար կրկնակի ծախս։ Այսպիսով վերակազմակերպված ընկերությունը կրճատեց աշխատողներին 7 %-ին (9000 մարդ), որի արդյունքում կարողացավ զգալիորեն կրճատել ծախսերը։ Միաձուլման արդյունքում ծախսերի կրճատումը գնահատվում է 3,8 մլրդ դոլար։ Այս վերակազմավորումը հորիզորական միաձուլման օրինակ է, քանի որ երկու իրավաբանական անձինք գտնվում էին արտադրության միևնույն փուլում։
Microsoft-Linkedin
Վերակազմակերպման մեկ այլ օրինակ է LinkedIn պրոֆեսիոնալ սոցիալական կայքի միացումը Microsoft-ին, որը տեղի ունեցավ 2016թ-ին։ Ըստ Microsoft-ի պաշտոնական կայքէջի, այս քայլը հնարավորություն տվեց Microsoft-ին կազմակերպության համար միանգամից հասանելի դարձնել LinkedIn-ում գրանցված 400 մլն․-ի պրոֆեսիոնալ ցանցը։ Միացման նպատակը այդ ցանցի ինտեգրումն էր Microsoft-ի կորպորատիվ փաթեթներին, օրինակ՝ Office 365-ին։ LinkedIn-ը պահպանեց իր բրենդը և մշակույթը, ինչպես նաև տնօրենին, սակայն դադարեց գոյություն ունենալ որչես իրավաբանական անձ։ Այդ գործարքը 26,2 մլրդ․ դոլար արժեցավ Microsoft-ի համար:
Expedia-Tripadvisor
2011թ․ Tripadvisor-ը առանձնացավ Expedia Group-ից։ Որպես պատճառ Expedia-ն նշում էր, որ Tripadvisor-ը այնքան էր զարգացել և մեծացել, որ ի վիճակի էր հանդես գալ որպես մեդիա շուկայի ինքնուրույն խաղացող։ Առանձնացման պատճառներից պետք է նշել ոչ միայն կազմակերպության չափերը, այլ նաև եկամուտների դիֆերսիֆիկացիան երկու տարբեր կազմակերպություններում։
Աղբյուրներ՝ Merger Case Study: Exxon and Mobil. (2012, November 12). Retrieved from http://learneconomicsonline.com/: http://learneconomicsonline.com/blog/archives/5 Microsoft buys LinkedIn. (n.d.). Retrieved from https://news.microsoft.com/. Expedia to Spin Off TripAdvisor. (2011, April 8). Retrieved from The Wall Street Journal: https://www.wsj.com/articles/SB10001424052748704013604576249182080661932 Image Source: (https://dazeinfo.com/2016/12/09/microsoft-seals-the-deal-with-linkedin-at-26-2-billion/)