Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է ընտրում, թե ինչպես իրականացնել վերաբրենդավորումը, սակայն կազմակերպությունները հիմնականում այս պրոցեսը անցնում է հետևյալ 3 փուլերով․
- Ռազմավարության մշակում
- Բրենդի կառուցում
- Նոր բրենդի գործարկում
Ռազմավարության մշակման փուլում իրականացվում է մանրամասն հետազոտություն, որպեսզի բացահայտվի, թե ինչպես են բրենդը ընկալում հաճախորդները և շուկայի ինչ հնարավորություններ կան։ Հիմնականում հետազոտությունները կատարվում են հետևյալ ուղղություններով․
1․ Անձնակազմ։ Ուսումնասիրվում է բրենդի ներքին ընկալումը, այսինքն թե ինչպես են աշխատողները ընկալում բրենդը։ Այստեղ շատ կարևոր է աշխատողների որոշակի մասնակցայնության ապահովումը, սակայն որ ամեն մանրուքի հարցում։ Օրինակ սկզբում կազմակերպությունը կարող է ընդհանուր հարցում անցկացնել աշխատողների մեջ ընդհանուր պատկերը ստանալու համար, սակայն հետագա աշխատանքները իրականացվեն արդեն փոքր աշխատանքային խմբով, որի մեջ միայն նեղ մասնագետներն են ներգրավված։
2․ Հաճախորդներ։ Ուսումնասիրվում է հաճախորդների կողմից բրենդի ընկալումը։ Սրա միջոցով բացահայտվում է թե ինչպես են հաճախորդները ընկալում բրենդը, ընդ որում կարևոր է ոչ միայն ուսումնասիրել ներկա, այլ նաև նախկին հաճախորդների կարծիքները։ ։ Սա ևս կարևոր է քանի, որ սրա միջոցով հատկապես բացահայտվում են կազմակերպության թույլ կողմերը և օգնում է հասկանալ, թե հատկապես ինչ է պետք անել հաճախորդի հետ ավելի երկար հարաբերությունների մեջ մտնելու համար։ Պակաս կարևոր չէ նաև ուսումնասիրել պոտենցիալ հաճախորդների տեսակետները, որն էլ մատնացույց կանի, թե որ ուղղությամբ պետք է բրենդը տանել ավելի շատ հաճախորդներ ներգրավելու համար։ Այս բոլոր հարցերին պատասխանելու համար սովորաբար որակական հետազոտություն են իրականացնում։
3․ Մրցակիցներ։ Մրցակիցներին լավ ճանաչելը նույնպես շատ կարևոր է, քանի որ սրա միջոցով է բացահայտվում թե հատկապես ինչով կազմակերպությունը կկարողանա տարբերվել շուկայում և ինչ համեմատական առավելություններ ունի։
Աղբյուրները․ Hinge University. (2018). Rebranding Guide for Professional Services Firm. Reston: Hinge. Kleiman, J., & Hedges, K. (2015). How to Successfully Rebrand in 5 Easy Steps. Forbes.