Ցանկացած հետազոտության պրոցեսը կարելի է ներկայացնել հետևյալ քայլերի միջոցով․
Քայլ 1։ Հետազոտության թեմայի բացահայտում
Այս փուլում հետազոտողը հստակեցնում է, թե ինչ է ցանկանում հետազոտել։ Հետազոտական աշխատանքը, այդ թվում ուսանողների ավարտական աշխատանքները ինքնանպատակ չպետք է լինեն և շատ կարևոր է, որպեսզի դրանց արդյունքները ի վերջո ծառայեն նոր գիտելիքի բացահայտմանը։ Որպեսզի ընտրված թեման արդիական լինի և գործնական կամ տեսական նշանակություն ունենա, այս փուլում նույնպես անհրաժեշտ է կատարել որոշ ուսումնասիրություններ, խորհրդակցել ոլորտի էքսպերտների հետ, երկրորդային տվյալներ ուսումնասիրել, որոշ դեպքերում նաև ֆոկուս խմբային քննարկումներ իրականացնել։ Այս ամենը կօգնի բացահայտել ոլորտի բաց խնդիրներ, որոնց մանրամասն հետազոտությունը հետագայում կօգնի որոշում կայացնողներին արդյունավետ որոշումներ կայացնել։
Քայլ 2։ Հետազոտության մոտեցման հստակեցում
Այս փուլում ձևակերպում են հետազոտության խնդիրները, տեսական հիմքերը, հետազոտական հարցը և որոշվում են, թե ինչ տեղեկատվություն է անհրաժեշտ լինելու աշխատանքը կատարելու համար։
Քայլ 3։ Հետազոտության նախագծում
Այս փուլում որոշվում է հետազոտության դիզայնը, որը իրենից ներկայացնում է հետազոտության ընտացակարգի մանրամասները և իր հերթին բաղկացած է հետևյալից․
- Անհրաժեշտ տեղեկատվության որոշում
- Երկրորդային տվյալների վերլուծություն
- Որակական հետազոտություն
- Քանակական տվյալների հավաքագրման մեթոդները (հարցում, դիտարկում կամ էքսպերիմենտ)
- Տվյալների չափման մեթոդները
- Հարցաթերթերի նախագծում
- Ընտրանքի չափի և պրոցեսի որոշում
- Տվյալների վերլուծության պլանավորում
Քայլ 4։ Տվյալների հավաքագրում
Այս փուլում հավաքագրվում են արդեն նախօրոք որոշված տեղեկատվությունը՝ նախորդ փուլում հստակեցված մեթոդներով։ Տվյալները կարող են հավաքագրվել հարցազրույցների, ֆոկուս խմբային հարցումների, դիտարկումների և այլ ձևերով։
Քայլ 5։ Տվյալների նախապատրաստում և վերլուծություն
Նախորդ փուլում հավաքագրված տվյալները այս փուլում մաքրվում են և նախապատրաստվում են հետագա վերլուծության։ Նախապատրաստումը կարող է ներառել խմբագրում, կոդավորում, սղագրում, տվյալների ստուգում և այլն։
Քայլ 6։ Արդյունքների ներկայացում
Այս փուլում հանրությանը ներկայացվում են հետազոտության արդյունքները։ Արդյունքները կարող են ներկայացվել գրավոր զեկույցի և բանավոր ներկայացմոն միջոցով։
Hello