Տարբերում ենք անհատական և շուկայական պահանջարկները։ Անհատական պահանջարկը մեկ գնորդի կողմից պահանջվող ապրանքի քանակի և գնի հարաբերակցությունն է։ Ստորև ներկայացված է Սոնայի անհատական պահանջարկը շոկոլադի նկատմամբ․
Օրդինատների առանցքի վրա ներկայացված են գների տարբեր մակարդակները, իսկ աբցիսների առանցքին վրա՝ Սոնայի պահանջարկի մակարդակները։ Օրինակ շոկոլադի սալիկի գինը երբ հասնում է 300 դրամի, Սոնան հրաժարվում է ընդհանրապես գնել շոկոլադ։ Երբ գինը դառնում է 250 դրամ, Սոնան գնում է ընդամնենը 2 կգ և այլն։
Մենք խոսեցինք մեկ անհատի՝ Սոնայի անհատական պահանջարկի մասին։ Սակայն տնտեսության մեջ Սոնայի նման շատ սպառողներ կան և յուրաքանչյուրի համար կարող ենք ստանալ իրենց անհատական պահանջարկի կորերը, որոնք մեկը մյուսից կտարբերվեն։ Ենթադրենք սա էլ Դավիթի անհատական պահանջարկի կորն է․
Ինչպես տեսնում ենք Սոնայի և Դավիթի անհատական պահանջարկները իրարից շատ տարբերվում են։ Շուկայում պահանջարկ ներկայացնող բոլոր սպառողների անհատական պահանջարկները իրար հետ ձևավորում են շուկայական պահանջարկը։ Ենթադրենք տվյալ տնտեսության մեջ ապրում են միայն Սոնան և Դավիթը։ Այդ դեպքում շուկայական պահանջարկը գնի յուրաքանչյուր մակարդակի դեպքում, կկազմի Սոնայի ու Դավիթի պահանջարկների գումարը։ Օրինակ՝ 250 դրամի դեպքում Սոնան պատրաստ է գնել 2կգ շոկոլադ, իսկ Դավիթը՝ 0,5կգ։ Դա նշանակում է, որ շոկոլադի կիլոգրամը 250 դրամ դառնալու դեպքում շուկայական պահանջարկը կկազմի 2+0,5 =2.5 կգ։ Այս կերպ մենք կարող ենք ստանալ նաև շուկայական պահանջարկի կորը։