Skip to content
"ՈւՂԵՑՈՒՅՑ"

"ՈւՂԵՑՈՒՅՑ"

կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն

  • Գլխավոր
    • Առաքելություն և նպատակներ
    • Մեր թիմը
    • Մեր գործընկերները
    • Փաստաթղթեր և հաշվետվություններ
  • Ծառայություններ
  • Ծրագրեր
  • Ռեսուրսներ
    • Ռազմավարական կառավարում
    • Հետազոտության մեթոդներ
    • Մշակված ձևաչափեր
  • Բլոգ
    • Երիտասարդական բլոգ
    • Բիզնես բլոգ
    • Տնտեսագիտություն
    • Շրջանաձև տնտեսություն
  • Նորություններ
  • Միացիր մեզ
  • Կապ
  • Toggle search form

Ուսուցման նախագծային մեթոդը

Posted on 14/01/202209/11/2024 By Anna

Ի տարբերություն ուսուցման ավանդական մեթոդի, նախագծային մոտեցման դեպքում ուսուցումը կատարվում է հակառակ հերթականությամբ։ Նախ ներկայացվում է խնդիրը, որն անհրաժեշտ է լուծել (օրինակ պլլանավորել նոր բիզնես, նախագծել գործընթացների օպտիմալացում և այլն), որից հետո ուսանողները պետք է փնտրեն և ստանան խնդիրը հասկանալու և լուծելու համար անհրաժեշտ տեղեկատվություն: Այս մոտեցման դեպքում դասախոսի դերը փոխվում է, նա ոչ թե փոխանցում է տեղեկատվությունը, այլ ուղղորդում է ուսանողներին անհրաժեշտ նյութերը ստանալ, հասկանալ և ճիշտ կիրառել իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար։ Ուսանողի մոտիվացիան այստեղ շատ կարևոր է, քանի որ եթե ուսանողը չկատարի առաջադրանքը, ուսուցումը կձախողվի։

Դասընթացի ժամանակ իրականացվող նախագծերը կարող են լինել ինչպես անհատական, այնպես էլ խմբային։

Անհատական նախագծերը օգնում են ուսանողներին ձևավորել ինքնուրույն աշխատելու հմտություններ, իսկ խմբային նախագծերի ժամանակ ուսանողները միասին են մշակում նախագծերը։ Նմանատիպ աշխատանքները պահանջում են ստեղծարարություն և այլ մարդկանց հետ աշխատելու կարողություն, ընդ որում միշտ չէ որ խմբի բոլոր անդամների հետ հեշտ է լինում աշխատել։ Խմբային նախագծերը սովորեցնում են ուսանողներին կառավարել իրենց, աշխատել որպես թիմ, բանակցել և շփվել միմյանց հետ:

Ըստ որոշ կանխատեսումների, ապագայում կրթության ոլորտում նույնիսկ հատուկ նախագծային ուսուցման համար նախագծեր մշակող և կազմակերպող մասնագետներ են լինելու։

Երիտասարդական բլոգ Tags:նախագծային ուսուցում, ուսուցման մեթոդներ

Post navigation

Previous Post: Ուսուցման ավանդական (դասախոսությունների մեթոդը)
Next Post: Կրթության ոլորտին վերաբերող կանխատեսումները

Համանման հրապարակումներ

Խցանումների պատճառները և դրանց լուծումները Երիտասարդական բլոգ
Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները Երիտասարդական բլոգ
Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր Երիտասարդական բլոգ
Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար Երիտասարդական բլոգ
Երիտասարդներին կինոյում ոչ ոք չի սպասում Երիտասարդական բլոգ
Երիտասարդների զբաղվածության խնդիրներ և համայնքային ծրագրերի բացակայություն Երիտասարդական բլոգ

Վերջին հրապարակումները

  • Կայացել է LIAISE COST Action-ի ղեկավար կազմի հերթական հանդիպումը 06/05/2025
  • Խցանումների պատճառները և դրանց լուծումները 28/04/2025
  • Կայունության ռազմավարությունները բուհերում․ «Ուղեցույց» ՀԿ-ի նախագահի ելույթը միջազգային գիտաժողովում 25/04/2025
  • Ուղեցույց ՀԿ-ն՝ CirculUP Ծրագրի դրամաշնորհառու 11/04/2025
  • Երիտասարդների շրջանում անձնային և մասնագիտական աճի հնարավորությունները 13/12/2024
  • Հասարակական կարծիքի շղթաներն ու ինքնուրույնության բացակայությունը՝ երիտասարդների մեծագույն մարտահրավեր 13/12/2024
  • Ինչու՞ է վերլուծական մտածողությունը կարևոր Հայաստանի երիտասարդության համար 13/12/2024
  • Երիտասարդներին կինոյում ոչ ոք չի սպասում 13/12/2024
  • Երիտասարդների զբաղվածության խնդիրներ և համայնքային ծրագրերի բացակայություն 13/12/2024
  • Աշխատանքի հեռանկարները և մասնագիտական աճը ժամանակակից հասարակությունում 10/12/2024

Որոնել

Categories

  • Շրջանաձև տնտեսություն
  • Բիզնես բլոգ
  • Ծրագրեր
  • Երիտասարդական բլոգ
  • Նորություններ
  • Ռազմավարական կառավարում
  • Տնտեսագիտություն
  • Հետազոտության մեթոդներ

Copyright © 2025 "ՈւՂԵՑՈՒՅՑ".

Powered by PressBook Grid Blogs theme