Բոլոր կազմակերպությունները ունեն թույլ և ուժեղ կողմեր իրենց գործունեության այս կամ այն ֆունկցիոնալ ոլորտում։ Չկա այնպիսի կազմակերպություն որ հավասարապես ուժեղ է կամ հավասարապես թույլ է բոլոր ֆունկցիոնալ ոլորտներում։ Կազմակերպության ներքին միջավայրի գնահատումը իրենից ներկայացնում է կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի բացահայտումը։
Որպեսզի կազմակերպության ներքին միջավայրի վերլուծությունը ամբողջական լինի, այն մենք կդիտարկենք ըստ կազմակերպության ֆունկցիոնալ ոլորտների առանձին- առանձին, այսինքն ըստ ընդհանուր կառավարման, մարքեթինգի, ֆինանսների, արտադրության/գործառնությունների, կառավարման տեղեկատվական համակարգի և հետազոտության և զարգացման։