Գոյություն ունի մարքեթինգի 7 հիմնական ֆունկցիաներ` հաճախորդների վերլուծություն, վաճառք, ապրանքի պլանավորում, գին, բաշխում, շուկայի հետազոտություն, ծախսերի և օգուտների վերլուծություն։ Կազմակերպության ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը ըստ մարքեթինգի իրականացնելիս, կարելի է առանձին-առանձին ուսումնասիրել, թե այդ ֆունկցիաներից որոնք են կազմակերպության մոտ լավ ստացվում, իսկ որոնք՝ վատ։
Հաճախորդի վերլուծությունը իրենից ներկայացնում է հաճախորդների պահանջների և ցանկությունների ուսումնասիրությունը և գնահատումը։ Այն իրականացվում է հարցումների և հաճախորդների պրոֆիլի մշակման միջոցով։ Հարցումները շատ օգտակար են շուկայի հետազոտություն անելու համար, ինչպես նաև արդյունավետ առաքելություն սահմանելու համար։ Հաճախորդների պրոֆիլի մշակումը պատկերացում է տալիս հաճախորդի դեմոգրաֆիկ հատկությունների վերաբերյալ։
Ապրանքի/Ծառայության վաճառք ասելով մենք հասկանում ենք գովազդը, վաճառքի խթանման գործողությունները, վաճառքի խմբի կառավարումը, հաճախորդների հետ հարաբերությունը, միջնորդների հետ հարաբերությունները և այլն։
Ապրանքների և ծառայությունների պլանավորումը իր մեջ ամփոփում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են փորձնական մարքեթինգը, ապրանքի և բրենդի դիրքավորումը, փաթեթավորումը, ապրանքի տարբերակների սահմանումը, ապրանքների հատկությունների սահմանումը, հին ապրանքների դուրսբերումը, հաճախորդների սպասարկումը և այլն։
Գնի սահմանումը։ Յուրաքանչյուր կազմակերպություն իր ապրանքի գինը սահմանելիս հիմք է ընդունում հաճախորդներին, կառավարությանը, մատակարարներին, դիստրիբյուտորներին և մրցակիցներին։ Գնի սահմանումը պետք է կատարվի շատ մտածված, քանի որ մրցակիցները կարող են ընդօրինակել և այսպիսով ձևավորել շուկայական գին։
Ապրանքի բաշխումը
Շուկայի հետազոտությունը իրենից ներկայացնում է շուկայի վերաբերյալ տվյալների համակարգված հավաքագրում և վերլուծություն։ Դրա միջոցով կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը շատ հեշտությամբ բացահայտվում են։
Ծախսերի և օգուտների վերլուծություն։ Ցանկացած մարքեթինգային քայլ կարելի է վերլուծել ծախսերի և օգուտների տեսանկյունից։ Դրա համար անհրաժեշտ է․
- Հաշվել տվյալ որոշման հետ կապված ծախսերը
- Գնահատել տվյալ որոշման արդյունքում ձեռք բերած օգուտները
- Հաշվել տարբերությունը և եթե օգուտները գերազանցում են ծախսերը, ապա որոշումը համարվում է ճիշտ օգտագործված հնարավորություն
Կազմակերպության մարքեթինգի ուժեղ և թույլ կողմերը որոշելու համար օգնող հարցեր
Հետևյալ հարցերը կարող են հուցել բացահայտել կազմակերպության մարքեթինգի ուժեղ և թույլ կողմերը․
1. Արդյոք շուկան արդյունավետ սեգմենտավորված է |
2. Արդյոք կազմակերպությունը իր մրցակիցների համեմատ լավ է դիրքավորվել |
3. Արդյոք կազմակերպության շուկայի մասնաբաժինը աճել է |
4. Արդյոք ներկա վաճառքի գործիքները արդյունավետ են |
5.Արդյոք վաճառքը արդյունավետ է կազմակերպվում |
6.Արդյոք շուկայի հետազոտություն իրականացվում է |
7.Արդյոք ապրանքների և ծառայությունների որակը բարձր է |
8.Արդյոք կազմակերպության ապրանքներն ու ծառայությունները համապատասխան գներ ունեն |
9.Արդյոք կազմակերպության առաջխաղացման, գովազդի և հանրային կապերի ռազմավարությունը արդյունավետ է |
10. Արդյոք մարքեթինգի պլանավորումը և բյուջետավորումը արդյունավետ է |
11. Արդյոք մարքեթինգի բաժնի աշխատակիցները ունենա համապատասխան կրթություն և վերապատրաստում |
12. Ինչպիսին է կազմակերպության առցանց ներկայությունը մրցակիցների համեմատ։ |