Հաջորդ կարևոր տիրույթը ըստ որի պետք է գնահատել կազմակերպությունների ուժեղ և թույլ կողմերը կազմակերպությունների հետազոտության և զարգացման (R&D) բաժինն է: Կախված կազմակերպության գործունեության բնույթից, այն կարող է ունենալ խոշոր R&D բաժին, որի շնորհիվ էլ հենց կազմակերպությունը իրականացնում է իր ռազմավարական նպատակները։ Սակայն այս բաժինը ոչ բոլոր կազմակերպություններում է զարգացած կամ առկա։ Հետազոտության և զարգացման ներդրումները ուղղվում են նոր պրոդուկտների զարգացման, պրոդուկտի որակի բարձրացման կամ ծախսերի կրճատմանը։
Հետազոտության և զարգացմանն ուղղվող ծախսերը մեծ են, սակայն դրանք չեն գերազանցում որևէ սթարթ-ափի ծախսերը։ Կազմակերպությունները հետազոտությունների համար բյուջետավորում են իրականացնում տարբեր մեթոդներով՝ ֆինանսավորում են ըստ ներկայացված նախագծերի, վաճառքից հաստատուն մասնաբաժնով ուղղվում է հետազոտություններին, ֆինանսավորում են ըստ մրցակիցների կողմից ֆինանսավորման մակարդակի, որոշում են որքան նոր պրոդուկտ է անհրաժեշտ և ըստ դրա իրականացնում են ֆինանսավորումը։ Կազմակերպություններում հետազոտությունը և զարգացումը կարող է ունենալ երկու ձև․
Ներքին, որի դեպքում կազմակերպությունը իր ներսում ունենում է Հետազոտության և զարգացման բաժին։
Արտաքին, որի դեպքում կազմակերպությունը վարձում է անկախ փորձագետների կամ գործակալությունների՝ որոշակի պրոդուկտներ զարգացնելու նպատակով։
Ուժեղ հետազոտական մաս ունենալու դեպքում, կազմակերպությունը կարողանում է նոր պորդուկտներ մտցնել շուկա՝ այսպիսով ձեռք բերելով մրցակցային առավելություն իր մրցակիցների համեմատ։
Ըստ հետազոտության և զարգացման ներքին գնահատումը իրականացնելու համար օգնող հարցեր
Արդյո՞ք կազմակերպությունը ունի հետազոտական պոտենցիալ |
Արդյո՞ք կազմակերպությունը ունի որակավորված հետազոտողներ |
Արդյո՞ք հետազոտության և զարգացման համար նախատեսվում է բյուջե |
Արդյոք տեղեկատվական համակարգը բավարար տվյալներ է տալիս համապատասխան հետազոտություն անելու համար |
Արդյոք տեղեկատվական համակարգը բավարար տվյալներ է տալիս համապատասխան հետազոտություն անելու համար |
Արդյոք հետազոտության և զարգացման բաժինը մյուս բաժինների հետ արդյունավետ է հաղորդակցվում |
Արդյոք ներկա պրոդուկտները տեխնոլոգիապես մրցունակ են |