Մյուս կարևոր հարթությունը ըստ որի ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը պետք է անել տեղեկատվական համակարգերն են։ Տեղեկատվական համակարգը տվյալները հավաքագրում, կոդավորում, պահպանում, սինթեզում և ներկայացնում է տվյալները բազաներում, որի միջոցով իրականացվում է վերլուծություն, ինչն էլ կարող է նպաստել արդյունավետ կառավարչական որոշումների կայացմանը։
Տվյալների հավաքագրումը իրականացվում է տարբեր աղբյուրներից։ Այս համակարգի միջոցով հավաքագրվում են տվյալներ մարքեթինգի, ֆինանսների, արտադրության, մարդկային ռեսուրսների բաժինների վերաբերյալ, ինչպես նաև արտաքին գործոնների (քաղաքական, տնտեսական վիճակի) մասին և այլն։
Ըստ տեղեկատվական համակարգերի ներքին գնահատումը իրականացնելու համար օգնող հարցեր
Արդյոք բոլոր մենեջերները օգտագործում են տեղեկատվական տեխնոլոգիաները որոշումներ կայացնելու համար |
Արդյոք կազմակերպությունը ունի տեղեկատվական համակարգերի տնօրեն |
Արդյոք տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է |
Արդյոք բոլոր ստորաբաժանումների ղեկավարները աջակցում են տվյալների հավաքագրման պրոցեսին |
Արդյոք գաղտնաբառերի համակարգը արդյունավետ է |
Արդյոք կազմակերպությունը տեղյակ է իր մրցակիցների տեղեկատվական համակարգերի վերաբերյալ ռազմավարությունից |
Արդյոք տեղեկատվական համակարգը մատչելի է |
Արդյոք բոլոր օգտատերերը հասկանում են ինֆորմացիայի կարևորուոյթւոնը |
Արդյոք համակարգչային դասընթացներ իրականացվում են աշխատողների համար |
Արդյոք կազմակերպության տեղեկատվական համակարգը պարբերաբար կատարելագործվում է |