Դիվերսիֆիկացիան այնպիսի ռազմավարություն է, որի դեպքում կազմակերպությունը փորձում է շուկայում ընդլայնել իր մասնաբաժինը՝ նոր ապրանքատեսակներ թողարկելով։
Կազմակերպությունները կարող են դիմել այս ռազմավարությանը ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Տարբերակված արտադրանք ունենալը պաշտպանում է կազմակերպություններին ամբողջական ձախողումից։ Օրինակ՝ նորաձևության ոլորտում, որտեղ կանխատեսելիությունը ցածր է շատ կազմակերպություններ տարբերակում են իրենց ապրանքատեսակները՝ արտադրելով ոչ միայն հագուստ, այլ նաև աքսեսուարներ, պայուսակներ, կոշիկներ և այլն։ Նմանապես կարող են տարբերակել ապրանքատեսակները ըստ հաճախորդների տարիքի և սեռի։ Օրինակ՝ ZARA բրենդը ունի ZARA կանացի հագուստ, ZARA տղամարդկանց համար, երեխաների համար և այլն։
Դիվերսիֆիկացիայի ռազմավարությունը նաև կարող է օգտագործվել շահույթը ավելացնելու նպատակով։ Օրինակ սրճարանը կարող է ավելացնել նաև իր մոտ պատրաստվող խմորեղենի առաքման ծառայություն, կամ վարսավիրանոցը առաջարկել կոսմետոլոգիայի ծառայություններ և այլն։
Ինչպես նշվեց դիվերսիֆիկացիան կարող է լինել հարակից և ոչ հարակից։
Հարակից դիվերսիֆիկացիայի դեպքում կազմակերպությունը նոր, բայց նմանատիպ արտադրատեսակներ է թողարկում։ Օրինակ Honda-ն, որը հայտնի է որպես մեքենաարտադրող, ունի նաև մոտոցիլկետների արտադրություն։ Հարակից ռազմավարություները նպատակահարմար է իրականացնել հետևյալ դեպքերում․
- Կազմակերպությունը մրցակցում է դանդաղ աճող կամ ընդհանրապես չաճող ոլորտում: Այսպիսի օրինակ է մթերային խանութների ոլորտը, որոնք սակայն վերջին համավարակից հետո իրականացրեցին հարակից դիվերսիֆիկացիա՝ առաքման ծառայություն ավելացնելով։ Այսինքն մթերային խանութը չի շեղվում իր առաջնային նպատակից, այն է սնունդ տրամադրել իր հաճախորդին, բայց դա անում է տարբերակված ձևերով։
- Նոր ապրանքատեսակը կարող է ավելացնել ներկա ապրանքատեսակների վաճառքը։
- նոր ապրանքատեսակը կարող է առաջարկվել մրցակցային գներով
- կազմակերպությունը ունի վաճառքի հետ կապված սեզոնային վերելքներ և անկումներ և նոր ապրանքատեսակը կարող է հավասարակշռել վաճառքը և այլն
Ոչ հարակից դիվերսիֆիկացիայի դեպքում կազմակերպությունը թողարկում է բոլորովին նոր, նախկին արտադրատեսակներին ոչ նման արտադրատեսակներ։ Այդպիսի օրինակ է Red Bull-ը, որը արտադրում է ըմպելիքներ և նաև կազմակերպում է սպորտային խաղեր (ոչ միայն հովանավոում է):