Մրցակցային պրոֆիլի մատրիցան բացահայտում է կազմակերպության հիմնական մրցակիցներին և տվյալ կազմակերպության ռազմավարական դիրքի համեմատ մրցակիցների ուժեղ և թույլ կողմերը։ Այս մատրիցան իր տրամաբանությամբ նման է արտաքին գործոնների գնահատման մատրիցային և ընդգրկում է հետևյալ քայլերը․
Քայլ 1։ Ցուցակագրել կազմակերպության հաջողության կարևորագույն գործոնները (և ներքին, և արտաքին)
Քայլ 2։ Յուրաքանչյուր գործոնի համար որոշել կշիռ 0․0-ից 1․0, որտեղ 0․0-ն համարվում է ոչ կարևոր գործոն, իսկ 1-ը՝ շատ կարևոր։
Քայլ 3։ Յուրաքանչյուր գործոնի համար որոշել վարկանիշ, որը ցույց կտա, թե տվյալ գործոնը որքանով ուժեղ կամ թույլ կողմ է համարվում հետևյալ կերպ․
- Շատ թույլ
- Թույլ
- Ուժեղ
- Շատ ուժեղ
Քայլ 4։ Յուրաքանչյուր գործոնի համար հաշվարկել կշռված միավորը հետևյալ կերպ․
Կշռված միավոր = Կշիռ * Վարկանիշ
Քայլ 5։ Հաշվել բոլոր կշռված միավորների գումարը կազմակերպության ընդհանուր կշռված միավորը պարզելու համար։ Արդյունքը մեկնաբանվում է այնպես, ինչպես արտաքին գործոնների գնահատման մատրիցայի դեպքում։
Ստորև բերված է մրցակցային պորֆիլի մատրիցայի օրինակ։ Նայելով կշռին, կարելի է ենթադրել որ գովազդը և գլոբալ ընդլայնումը տվյալ կազմակերպության համար համարվում են կարևոր գործոններ, քանի որ ամենամեծ կշիռները ունեն։ Համեմատելով մրցակիցներին, կարող ենք տեսնել, որ մրցակից 2-ը ուժեղ է գովազդից, մրցակից 1-ի մոտ ապրանքի որակն է ուժեղ կողմ՝ համեմատած մյուս 2-ի հետ։ Ըստ այս մատրիցայի կարող ենք նաև եզրակացնել, որ մրցակից 1-ը գնահատվում է որպես ամենաուժեղ մրցակից, քանի որ վաստակել է ամենաբարձր 3,15 միավորը։ Այս թվերը ցույց են տալիս մի մրցակցի հարաբերական առավելությունը մյուս մրցակցի նկատմամբ և օգնում են կառավարչական որոշումներ կայացնելու հարցում, սակայն պետք է հաշվի առնել, որ ստացված գոչծակիցները բացարձակ թվեր չեն, քանի որ ստացվել են սուբյեկտիվ գնահատականների արդյունքում։