Հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Կանաչ կապեր․Կայուն զարգացման խթանումը շրջանաձև տնտեսության և համագործակցությունների միջոցով» սեմինարը, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել շրջանաձև տնտեսության և արդյունաբերական սիմբիոզի հայեցակարգի և այդ ոլորտում առկա հնարավորությունների հետ։ Միջոցառումը կազմակերպվել էր Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարման ամբիոնի և Ուղեցույց ՀԿ կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման հկ-ի համատեղ ջանքերով։ Հանդիպման խոսնակներն էին ԵՄՀ Կառավարման ամբիոնի վարիչ @Աննա Մարտիրոսյանը, Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն և Circulip! ծրագրի ղեկավար Գևորգ Պողոսյանը, Շրջակա միջավայրի կայունության աջակցման կենտրոն ՀԿ նախագահ Տիգրան Մկրտչյանը և ԵՄՀ Հանրային կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար Էդգար Ամիրխանյանը։ Հանդիպման ժամանակ ներկայացվեցին COST LIAISE ծրագիրը և դրան մասնակցելու հնարավորությունները, Circulup! ծրագիրը և շրջանաձև ստարտափերի դրամաշնորհային հնարավորությունները, ԵՄՀ և Տուշիայի համալսարանի «Կառավարում և շրջանաձև տնտեսություն» կրկնակի դիպլոմի մագիստրոսական ծրագիրը և այլն։ Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ, նեթվորքինգով և նոր գաղափարների փոխանակմամբ։