«Ուղեցույց» կրթատեղեկատվական, երիտասարդական և համայնքային զարգացման ՀԿ-ն հայտարարում է հոդվածների մրցույթ։
Հոդվածների մրցույթին կարող են դիմել ստեղծագործել սիրող 16-30 տարեկան այն երիտասարդները, ովքեր ցանկանում են բարձրաձայնել երիտասարդությանն առնչվող որևէ խնդրի մասին, խոսել այն մարտահրավերներից, որոնց բախվում է այսօրվա երիտասարդությունը կամ այն ծառայությունների մասին, որոնց կարիքը առօրյայում զգում են, սակայն իրենց համայնքում բացակայում է։ Հոդվածները կարող են առնչվել կրթության բացերին, աշխատանքի և կարիերայի հեռանկարներին, մասնագիտական և անձնային աճի հնարավորություններին, ձեռներեցության հնարավորություններին, երիտասարդների ժամանցի կազմակերպմանը և ցանկացած այլ թեմայի, որը հեղինակը՝ որպես երիտասարդ, կգտնի կարևոր։
Մրցույթի պայմաններին բավարարող հոդվածները հեղինակի կարճ կենսագրությամբ կտպագրվեն «Ուղեցույց» ՀԿ-ի պաշտոնական կայքի երիտասարդական բլոգում, ինչպես նաև կտարածվեն կազմակերպության սոցիալական հարթակներով՝ հանրության առավել լայն շրջանակին հասանելի դարձելու նպատակով։
Հոդվածի ձևաչափին ներկայացվող պահանջներն են․
Վերնագիր
Նախաբան, որտեղ կարճ ներկայացվում է թեման և դրա կարևորությունը (100-150 բառ)
Խնդրի/մարտահրավերի նկարագրությունը, որտեղ հեղինակը ավելի մանրամասն ներկայացնում է խնդիրը/մարտահրավերը, ինչպես նաև կարող է օրինակներ բերել, պատմել թեմային առնչվող դեպքեր և այլն, 2-3 պարագրաֆ (200-300 բառ)
Հնարավոր լուծումների առաջարկներ, 2-3 պարագրաֆ (100-150 բառ)
Ամփոփում, որտեղ կարճ ամփոփվում է հոդվածը (մոտ 50 բառ)
Նյութը պետք է լինի հայերեն, հայատառ և word տարբերակով։
Հոդվածները անհրաժեշտ է ուղարկել ughecuyc.ngo@gmail.com էլ․ հասցեին՝ թեմա բաժնում նշելով՝ Հոդվածների մրցույթ։ Խնդրում ենք word ֆայլը վերնագրել հեղինակի անուն ազգանունով։
Դիմելու վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է, սակայն պահանջներին բավարարող հոդվածները ընթացքում կհրապարակենք։