Իսկ ի՞նչ կարող ենք մենք անել, որպեսզի դրական ազդենք շրջակա միջավայրի վրա և շրջանաձև տնտեսության միջոցով պայքարենք կլիմայի փոփոխության և ռեսուրսների սպառման դեմ։ Այստեղ առաջ է գալիս R-երի հայեցակարգը, ըստ որի առաջարկվում է վերանայել արտադրելու և սպառելու մեր ավանդական ձևերը և որդեգրել հետևյալ նոր մոտեցումները․
Refuse-Վանել
Շրջանաձև R-երից առաջինը սպառողի տնտեսական վարքագծին է վերաբերում, ըստ որի առաջարկվում է հրաժարվել այն ապրանքներից, որոնք չեն համապատասխանում շրջանաձև կամ կայուն չափանիշներին կամ պատրաստված են աղտոտող նյութերից։ Ըստ այս ռազմավարության պառողը չի գնում այն, ինչ իրեն հարկավոր չէ և հրաժարվում է այն ապրանքներից, որոնք հնարավոր չէ վերամշակել, վերօգտագործել, վերանորոգել կամ վերարտադրել։ Օրինակ՝ հրաժարվում է պլաստիկ տոպրակներից կամ մեկանգամյա օգտագործման իրերից։
Rethink-Վերանայել
Այս մոտեցումը ենթադրում է սպառման սովորությունների և արտադրության ավանդական մեթոդների վերանայում և վերաիմաստավորում։ Օրինակ նոր ապրանք գնելուց/արտադրելուց առաջ կարելի է դիտարկել վարձակալության հնարավորությունը, որոշ դեպքերում ինքնաշեն ապրանքների օգտագործումը։ Բիզնեսի համար սա նշանակում է առկա գործընթացների վերանայում և ավելի կայուն այլընտրանքային լուծումների որոնում։ Այն պահանջում է մտածելակերպի փոփոխություն ապրանքների նախագծման, արտադրության և սպառման մեջ։ Այստեղ կարևոր է նաև պատասխանատու մոտենալ ապրանքների նախագծման փուլին և ապրանքները ավելի նորարար և կայուն մոտեցմամբ նախագծել։ Այսպես․ եթե ապրանքները նախագծվեն այնպես, որ դրանք հեշտ լինի վերօգտագործել, վերանորոգել և վերամշակել, ապա ապրանքների ծառայության ժամկետը կերկարի՝ նվազեցնելով էկոլոգիական հետքը։
Reduce–Կրճատել
Կլիմայի փոփոխության հետ կապված բնապահպանական խնդիրների լուծման ուղիներից մյուսը սպառման կրճատումն է։ Իրականում որպես հասարակություն գոյատևելու համար մեր պահանջները շատ ավելի քիչ են, քան մենք այսօր պահանջում և սպառում ենք։ Փաստորեն մենք ավելացնում ենք մեր սպառումը՝ չնայած նրան որ այն մեզ, առավել ևս մոլորակին մեծ օգտակարություն չի բերում։ Օրինակ կարող ենք կրճատել էլեկտրաէներգիայի սպառումը, եթե այն անմիջականորեն չի օգտագործվում։ Այս կերպ մենք կարող ենք նվազեցնել ռեսուրսների օգտագործումը և կանխել թափոնների առաջացումը։
Reuse-Վերօգտագործել
Այսօր շատերի համար սովորական են մեկանգամյա օգտագործման ապրանքները։ «Վերօգտագործումը» նպատակ ունի պայքարել հենց դրանք դեմ՝ երկարանցնելով ապրանքների կյանքի տևողությունը։ Վերօգտագործման օրինակ են ապակե շշերը, որոնց միջի ըմպելիքը սպառելուց հետո սպառողը կարող է դրանք վերադարձնել արտադրողին, իսկ վերջինս օգտագործել (վերօգտագործել) նոր ապրանքների խմբաքանակի շշալցման ժամանակ։ Այսպիսով վերօգտագործումը ապրանքների բազմակի օգտագործումն է մեկ այլ օգտագործողի կողմից, բայց միևնույն նպատակով։
Repair-Վերանորոգել
Վնասված և փչացած ապրանքները դեն նետելու փոխարեն կարող ենք վերանորոգել՝ այդ կերպ երկարացնելով ապրանքի կյանքի տևողությունը։ Սա նշանակում է, որ այդ դեպքերում նոր ապրանքներ գնելու կարիք չենք ունենք, ինչն էլ իր հերթին նշանակում է որ խնայվում է մոլորակի ռեսուրսները։
Refurbish –Նորացնել
Օգտագործված ապրանքները կարող են նաև անցնել թարմացման պրոցես, ինչից հետո նոր տեսք են ստանում և կարող են վաճառվել։ Այս կերպ ապրանքի հին տերը ազատվում է ապրանքից , իսկ նոր տերը ձեռք է բերում իրեն անհրաժեշտ ապրանքը՝ առանց լրացուցիչ թափոններ ստեղծելու։
Repurpose-Օգտագործել մեկ այլ նպատակով
Չօգտագործվող ապրանքները աղբանող ուղարկելու փոխարեն կարելի է նաև տվյալ ապրանքի կամ նյութի այլընտրանքային օգտագործման տարբերակներ որոնել։ Հաճախ այստեղ պահանջվում է ստեղծարար միտք, ոչ ստանդարտ դիզայնի լուծումներ և այլն։ Հնացած ապրանքներին կամ դրանց բաղադրիչներին նոր ֆունկցիա տալով, ապրանքը ստանում է նոր իմաստ և օգտագործման ցիկլ։ Իհարկե, այս գործընթացը մասշտաբային դարձնելը հեշտ չէ։
Recycle-Վերամշակել
Վերամշակումը թափոններից նոր նյութերի կամ ապրանքների վերափոխման գործընթացն է։ Վերամշակելը նախորդ թվարկածներից ամենաբարդն է, քանի որ նյութերի վերամշակելիությունը սահմանափակ է, իսկ դրանց որակը իրականում նվազում է վերամշակման ընթացքում։ Բացի այդ թափոնները վերամշակման կենտրոններ տեղափոխելը ծախսատար պրոցես է։
Օրինակ 1- Կոշիկներ օվկիանոսի թափոններից