Երբ կազմակերպության տեսլականը և առաքելությունը հստակ սահմանված են, հաջորդ քայլով իրականացնում ենք արտաքին միջավայրի գնահատում։
Արտաքին միջավայրի գնահատման նպատակը կազմակերպության հնարավորությունների և սպառնալիքների բացահայտումն է։ Կազմակերպության հնարավորությունները բացահայտելը կարևոր է նրանով, որպեսզի ռազմավարությունների որոշման փուլում օգտագործվեն այդ հնարավորությունները ի նպաստ բիզնեսի։ Սպառնալիքների բացահայտման կարևորությունն էլ նրանում է, որպեսզի հետագայում մշակվեն այնպիսի ռազմավարական քայլեր, որոնց միջոցով կազմակերպությունը կկարողանա նվազեցնել վտանգները։
Արտաքին միջավայրի գնահատում իրականացնելու համար նախ անհրաժեշտ է խմբավորել այն արտաքին գործոնները, որոնք կարող են ազդել ցանկացած կազմակերպության գործունեության վրա։ Գրականության մեջ տարբեր խմբավորումներ կան, բայց ամենատարածվածը թերևս PESTEL վերլուծությունն է, ըստ որի արտաքին գործոնները բաժանվում են հետևյալ խմբերի․
P ( Political) – Քաղաքական գործոններ
S (Social)- Սոցիալական գործոններ
E (Economic) -Տնտեսական գործոններ
T (Technological) – Տեխնոլոգիական գործոններ
E (Environmental)- Շրջակա միջավայրի գործոններ
L (Legal) – Իրավական գործոններ