Կազմակերպության մասին
IKEA-ն հիմնադրվել է 1943 թվականին Ինգվար Կամպրադի կողմից, գլխավոր գրասենյակը գտնվում է Նիդեռլանդների Լեյդեն քաղաքում: Ընկերությունն առանձնանում է շրջակա միջավայրի նկատմամբ իր պատասխանատու մոտեցմամբ՝ օգտագործելով վերականգնվող և վերամշակված (Recycle) նյութեր։ Ընկերությունը նաև կարևորում է կայուն զարգացումը՝ օգտագործելով վերամշակվող և էկոլոգիապես մաքուր նյութեր։ Այն խթանում է վերականգնվող էներգիայի օգտագործումը, նվազեցնում է ածխածնի արտանետումները և առաջարկում է վերամշակված և վերամշակվող ապրանքներ։
Ի՞նչու է կազմակերպության գործունեությունը համարվում շրջանաձև տնտեսություն
IKEA-ի գործունեությունը համարվում է շրջանաձև հետևյալ պատճառներով՝
1. Վերամշակում(Recycle) և վերօգտագործում(Reuse):
IKEA-ն օգտագործում է վերամշակված նյութեր, ինչպիսիք են պլաստիկ շշերը, փայտի թափոնները և մետաղները՝ նոր ապրանքներ արտադրելու համար։
2. Ապրանքների կենսաշրջանի երկարաձգում։
Ապրանքները նախագծվում են այնպես, որ դրանք լինեն դիմացկուն, հեշտ վերանորոգվող և, անհրաժեշտության դեպքում, հեշտ ապամոնտաժվող՝ մասերի վերամշակման համար։ Այսպիսով կազմակերպությունը վերանայում է արտադրանքի նախագծման փուլը՝ դարձնելով այն ավելի կայուն(Rethink):
3. Նվազագույն թափոններ:
IKEA-ն աշխատում է նվազեցնել արտադրական թափոնները՝ նյութերի արդյունավետ օգտագործման միջոցով (Reduce)։
4. Կայուն նյութերի կիրառություն:
Ընկերությունը ներդնում է վերականգնվող ռեսուրսներ (օրինակ՝ բամբուկ, բամբակ), որոնք ավելի քիչ ազդեցություն ունեն բնության վրա։
5. Շրջանաձև բիզնես մոդելներ:
IKEA-ն խրախուսում է հին կահույքի վերադարձման և փոխանակման ծրագրեր, որտեղ հին ապրանքները վերամշակվում կամ նորոգվում են։
Այս բոլոր քայլերը նպաստում են ռեսուրսների խելամիտ օգտագործմանը և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը, ինչը համահունչ է շրջանաձև տնտեսության գաղափարին։
Ի՞նչ է շրջանաձև տնտեսությունն ըստ իրենց
IKEA-ի կողմից շրջանաձև տնտեսությունը ամփոփվում է որպես մի համակարգ, որտեղ ռեսուրսները օգտագործվում են ավելի արդյունավետ, մաքուր և կայուն ձևով՝ նպաստելով երկարաժամկետ սոցիալական և էկոլոգիական զարգացմանը։ IKEA-ն հավատում է, որ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու համար պետք է հնարավորինս երկարացնել ապրանքների կյանքի ցիկլը, վերամշակել նյութերը և վերաօգտագործել ապրանքները։
Ըստ IKEA-ի շրջանաձև տնտեսության գլխավոր սկզբունքներից են ՝
- Թափոնների նվազեցում։ Ընկերությունը նպատակ ունի նվազեցնել իր արտադրության և մատակարարման շղթայի ընթացքում առաջացող թափոնները՝ կիրառելով ռեսուրսների ավելի խելամիտ օգտագործում։
- Շրջանաձև մատակարարման շղթա։ IKEA-ն աշխատում է ստեղծել մատակարարման շղթա, որտեղ օգտագործվող բոլոր ռեսուրսները վերամշակելի կամ վերականգնվող են, և որտեղ ապրանքները կարող են հեշտությամբ վերամշակվել ծայրից մինչև ծայր՝ նվազեցնելով ռեսուրսների վատնումը։
Օրինակը պատրաստեց Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարում մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Նորա Մաթոսյանը