Ներկայիս տնտեսական համակարգը իրենից ներկայացնում է գծային տնտեսություն, այսինքն՝ արտադրության ընթացքում հումքը մշակվում և վերածվում է արտադրանքի, արտադրանքը սպառվում է և դեն նետվում։ Սա նշանակում է, որ տնտեսության գծային մոդելի դեպքում մենք օգտագործում և սպառում ենք բնական ռեսուրսները, ինչը բացասաբար է անդրադառնում էկոհամակարգի վրա։ Տնտեսության գծային մոդելը ունի հետևյալ տեսքը․
Ի տարբերություն գծային տնտեսության, շրջանաձև տնտեսության նպատակն է երկարացնել գոյություն ունեցող նյութերի և ապրանքների կյանքի ցիկլը։ Գործնականում դա ենթադրում է թափոնների հնարավորինս կրճատում։ Տնտեսության շրջանաձև մոդելը ունի այսպիսի տեսք․