Հոդվածում ներկայացվում է երիտասարդների շրջանում հիմնական խնդիր դարձած ՝ անձնային և մասնագիտական աճի հեռանկարային բացերը , ոչ նպաստավոր պայմանները և մի շարք խնդիրներ, որոնք արդիական են և արժանանում են հատուկ ուշադրության ։ Շատ կարևոր է վերը նշված հիմնախնդիրը դիտարկել տարբեր տեսանկյունից, քննարկել և բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, վտանգներն ու հնարավորությունները, գործի դնել ՝ ներքին և արտաքին ռեսուրսները ՝ հնարավոր և արդյունավետ լուծումներ գտնելու համար։ Ներկայացվում է նաև համայնքի դերը, ազդեցությունը, մարդկային ռեսուրսի օգտագործումը ՝ որպես խնդրի լուծման կարևոր ներդրում ։ Միևնույն ժամանակ, երիտասարդները որքան էլ փորձեն մասնագիտական կամ կարիերայի աճ գրանցել, այնուամենայնիվ դրանք պետք է լինեն իրատեսական և շահութաբեր՝ տվյալ բնակավայրին համապատասխան։ Միջավայրը, աշխատաշուկան, գործատուն և նաև երիտասարդների կարերայի պլանավորման հարցերով զբաղվող կազմակերպությունները տարբեր միջոցառումներով, մեթոդներով ու միջոցներով ՝ ունեն կարևոր առաքելություն ՝ մոտիվացել և օգնել ՝ գիտության հրաշք դարբնոցում առաջին քայլեր կատարող անփորձ երիտասարդներին։
Խնդրի/մարտահրավերի նկարագրություն։
Յուրաքանչյուր մարդու կյանքում մասնագիտության ընտրության և կարիերայի կառավարման գործընթացն ամենակարևոր և ամենադժվարին որոշումն է: Ընտրելով ներկայի մասնագիտություն, սակայն մտածելով ապագայի քայլերի և հեռանկարի մասին՝ գործընթացը պահանջում է մանրակրկիտ քննարկում: Կարիերան ընդգրկուն եզրույթ է, որը ներառում է անձի կյանքի դերերը՝ հանգիստը, ուսումնառությունը և աշխատանքային գործունեությունը: Կարիերայի պլանավորումը ողջ կյանքի գործընթաց է, ընթացիկ և շարունակական գործողությունների համակազմ: Կարիերայի պլանավորման գործընթացը կարող է օգնել քեզ զարգացնելու նոր հմտություններ, որոնք կօգնեն քեզ հետագայում կարճաժամկետ կամ երկարաժամկետ նպատակներին հասնելու համար: Կարիերայի պլանավորման գործընթացը հնարավություն է տալիս բացահայտելու, թե ինչ աշխատանք կամ աշխատանքներ կցանկանայիք կատարել ողջ կյանքի ընթացքում և արդյոք ձեր համայնքում դա կստացվի: Այն ներառում է հետաքրքրությունների և կարողություների բացահայտում, համադրում, ռազմավարական քայլերի ընդհանրացում և նպատակին հասնելու գործողությունների պլանավորում, իրացում: Երիտասարդը պետք է լինի բազմազբաղ, հագեցած առօրյայով և նոր մարտահրավերներով։ Անձնային և մասնագիտական աճը զուգահեռ պետք է ընթանա և շարունակական լինի ամբողջ կյանքի ընթացքում ։Որքան անձը լավ է ճանաչում ինքն իրեն, իր բնավորության թույլ և ուժեղ կողմերը, կարողանում է հստակ ներկայացնել իրեն և դիմացինին, պլանավորում իր գործողությունները, ծրագրում իր հետագա քայլերը, այնքան մեծ է կայուն և ամուր հասարակություն ունենալու հնարավորությունը:
Եթե դիտարկենք մարզերի օրինակով , ապա շատ դեպքերում , ցավոք կտեսնենք շատ երիտասարդներ, ովքեր մեծ դժվարությամբ ստացել են բարձրագույն կրթություն, ունեն որևէ մասնագիտություն , սակայն կամ չկան համապատասխան աշխատատեղեր կամ ֆինանսական վարձատվությունը այնքան ցածր է , որ ցանկանում են այլ աշխատանք կատարել ՝ ոչ մասնագիտական։
Կան վտանգներ նաև այն տեսանկյունից , որ շատ դեպքերում երիտասարդները ՝ չունենալով անձնային և մասնագիտական աճի հեռանկարային պատկերացումներ կամ գյուղն են լքում կամ երկիրը։ Մեծամասամբ աշխատատեղերը կենտրոնացված են խոշոր քաղաքներում, որի պատճառով գյուղաբնակ մարդիկ ստիպված հաստատվում են քաղաքներում ։
Հնարավոր լուծումների առաջարկներ
- Դպրոցական տարիներից ծնողները կամ դեռահասների հետ աշխատող մասնագետները ներկայացնեն ես-ի բացահայտման, ինքնաճանաչման կարևորությունը անձի կյանքում, ձևավորել ինքնաճանաչման մեթոդների կիրառման նախնական կարողություններ, ներկայացնել հետաքրքրությունների ու նախասիրությունների էությունը, բացահայտել սովորողների հետաքրքրություններն ու նախասիրությունները, իրականացնել համապատասխան խորհրդատվություն, թե ինչպես օգտագործել նախընտրելի առարականերից ստացված գիտելիքները հետագայում մասնագիտության ընտրությանը նախապատրաստելիս, որպեսզի հետագայուն անձը ունենա մասնագիտական շատ մեծ հաջողություններ։
- Համայնքներում աշխատատեղերի և երիտասարդների զբաղվածությունը ապահովող կենտրոնների ստեղծում
- Համայնքներում ակտիվ երիտասարդական խմբերի ստեղծում , անընդհատ նոր գաղափարների քննարկում և իրականացում
- Համայնքներում անձնային և մասնագիտական աճին նպաստող խմբակների բացում , ակտիվ գործունեություն , յուրաքանչյուրը իր ներդրումը ունենլով, կամավոր աշխատանքից անցում հիմանկան աշխատանքի։
- Տարբեր կառույցների հետ համագործակցություն , փորձի փոխանակում
Հնարավոր լուծումներ և առաջարկներ
Միջավայրը մեծ ազդեցություն ունի անձի զարգացման , ինքնադրսևորման և նաև մասնագիտական տեսանկյունից հաջողություններ գրանցելու հարցում , քանի որ եթե չկա պահանջարկ, հետևաբար չկա նաև մոտիվացիա և առաջ գնալու ցանկություն, աշխատանքը մարդուց պետք է պահանջի ավելին՝ զերծ մնալով մասնագիտական այրումից։Համայնքները, գյուղերը պետք է հզորանան, ծաղկեն , նոր շնչով ապահովեն այն բոլոր հնարավոր պայմանները երիտասարդներին գրավելու, աշխատանքային գործունեություն իրականացնելու ցանկությամբ և անձնային ու մասնագիտական աճ գրանցելու նախապայմանով։
Խնդիրների վերհանումը և մշտապես դրանց ուղղությամբ աշխատանք տանելը կնպաստի նաև դրական փոփոխություններ գրանցելուն։
Հոդվածը պատրաստեց Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ Դիանա Հովսեփյանը, 24 տարեկան