Հայ երիտասարդների կյանքում «մարդիկ ի՞նչ կասեն» արտահայտությունը հաճախ ավելին է, քան պարզապես խոսքեր։ Այն ուղեկցում է նրանց մանկությունից մինչև հասունություն և դառնում անհատական զարգացման խոշորագույն խոչընդոտներից մեկը։ Շատ երիտասարդներ չեն ունենում հնարավորությունը ինքնուրույն կյանք կառուցելու և լիարժեք պատասխանատվություն ստանձնելու։ Այս հոդվածում կանդրադառնանք երիտասարդների առջև ծառացած այն խնդիրներին, որոնք արմատավորված են ընտանեկան մոդելներում, հասարակական ճնշումներում և աշխարհայացքի սահմանափակումներում՝ նշելով դրանց ազդեցությունը երիտասարդների զարգացման վրա։ Բնույթով, այս խնդիրները հաճախ կապված են ավանդական արժեքների և սոցիալական մոդելների հետ, որոնք չեն համապատասխանում ժամանակակից աշխարհին։ Այդ իսկ պատճառով, երիտասարդները ստիպված բախվում են անհեթեթ խոչընդոտների և մարտահրավերների, որոնք սահմանափակում են իրենց ազատությունը։ Որպեսզի հասկանանք այս հարցը, կարևոր է ուսումնասիրել, թե ինչպիսի փոփոխություններ կարող են տեղի ունենալ հասարակական մտածելակերպում և ընտանեկան դաստիարակության մեջ։
Խնդրի նկարագրություն hնարավոր լուծումներ
Այս խնդրի լուծման ուղիները գտնվում են հասարակական մտածելակերպի և ընտանեկան դաստիարակության մեջ։ Ծնողները պետք է գիտակցեն, որ չափից ավելի աջակցությունը կարող է խոչընդոտել երեխաների ինքնուրույնությանը։ Երիտասարդներին պետք է հնարավորություն տալ հանդիպել կյանքի դժվարություններին և ինքնուրույն որոշումներ կայացնել։
Հասարակության կարծիքի ազդեցությունը չպետք է լինի երիտասարդների ընտրությունների որոշիչ գործոնը։ Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի մշակույթ, որտեղ անհատական երջանկությունը առաջնային է։ Կրթական համակարգը պետք է նպաստի լայն աշխարհայացքի ձևավորմանը, խրախուսի երիտասարդներին ուսումնասիրել տարբեր ոլորտներ, զբաղվել ինքնաբացահայտմամբ և գիտակցված որոշումներ կայացնել։
Անձնական զարգացման կարևորությունը նույնպես մեծ է։ Երիտասարդները պետք է կենտրոնանան իրենց նպատակների և երջանկության վրա՝ առանց ուրիշների թելադրանքների։ Ստոիցիզմի, մեդիտացիայի և այլ մեթոդների կիրառումը կարող է օգնել վերանայել առաջնահերթությունները և գտնել ներքին հավասարակշռություն։
Հայաստանում երիտասարդների առջև ծառացած խնդիրները կապված են հասարակական կարծիքի ազդեցության, ծնողական չափից ավելի հովանավորչության և սահմանափակ աշխարհայացքի հետ։ Այս մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ինչպես ծնողների, այնպես էլ երիտասարդների մտածելակերպի փոփոխություն։ Կյանքը կարճ է, և այն պետք է ապրել լիարժեք՝ ազատվելով կաղապարներից ու կարծրատիպերից։
Երբ երիտասարդները գիտակցեն, որ իրենց երջանկությունը գերակա է օտարների կարծիքից, նրանք կկարողանան բացահայտել իրենց ամբողջական ներուժը։
Հոդվածը պատրաստեց Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Մուրադյանը, 27 տարեկան