Կազմակերպության գործունեության մասին
Unifi Inc.-ը հայտնի է վերամշակված թելերի արտադրությամբ։ Այդ թելերը կոչվում են Repreve և պատրաստվում են պլաստիկ շշերից։ Դրանք լայնորեն օգտագործվում են սպորտային և առօրյա հագուստի արտադրության մեջ։ Ընկերությունը վերամշակում է միլիարդավոր պլաստիկ շշեր՝ ստեղծելով բարձրորակ թելեր, որոնք օգտագործվում են այնպիսի հայտնի բրենդների կողմից, ինչպիսիք են Patagonia, The North Face, Adidas և H&M:
Այսպիսով, պլաստիկ շշերն ու այլ թափոնները մանրացվում են, վերամշակվում և վերածվում թելերի՝ օգտագործելով նվազագույն էներգիա և ջուր։
Ի՞նչու է կազմակերպության գործունեությունը համարվում շրջանաձև տնտեսություն
Կազմակերպության գործունեությունը համարվում է շրջանաձև տնտեսություն, քանի որ այն հիմնված է թափոնների վերամշակման (Recycle)՝ նվազեցնելով ռեսուրսների անընդհատ սպառումը և թափոնների քանակը։ Շրջանաձև տնտեսությունը նպատակ ունի պահպանել ռեսուրսները առավել երկար՝ ստեղծելով փակ ցիկլեր, որտեղ արտադրանքի նյութերը վերամշակվում են և նորից օգտագործվում են նոր ապրանքների ստեղծման համար։ Վերամշակման գործընթացները օգտագործում են ավելի քիչ էներգիա և ջուր, համեմատած նորմալ արտադրության հետ, ինչը խթանում է կայուն զարգացումը։ Այսինքն, արտադրության պրոցեսի ընթացքում նաև ավելի քիչ ջուր և էներգիա է սպառվում, հետևաբար կազմակերպությունը նաև որդեգրել է կրճատման (Reduce) ռազմավարություն։ Բացի դա, նյութերը շարունակաբար շրջանառվում են արտադրության շղթայում՝ խուսափելով թափոն դառնալուց (Reuse)։
Repreve թելերն օգտագործվում են տարբեր ոլորտներում, ներառյալ նորաձևությունը, սպորտային հագուստը, կահույքը և ավտոմոբիլային արդյունաբերությունը, ապահովելով նյութերի երկարատև շրջանառություն։
Այսպիսով, Unifi-ի բիզնես մոդելը ոչ միայն տնտեսական շահույթ է ապահովում, այլև նպաստում է ռեսուրսների և շրջակա միջավայրի պահպանությանը, ինչը համապատասխանում է շրջանաձև տնտեսության սկզբունքներին։
Օրինակը պատրաստեց Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարում մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Մերի Թովմասյանը