Կազմակերպության մասին
TerraCycle-ը հիմադրվել է 2001թվականին։ Այն օրգանական թափոնների վերամշակման ամերիկյան ընկերություն է։ TerraCycle-ի նպատակն է գծային տնտեսությունից աշխարհը տեղափոխել շրջանաձև տնտեսության ՝ թափոնների վերաօգտագործման, վերանորոգման և վերամշակման միջոցով։ Կազմակերպության առաքելությունն է “Eliminating the Idea of Waste”, այսիքն՝ “Թափոնի հասկացության վերացում”։
Շրջանաձև տնտեսության մասին
TerraCycle-ի առաջնային նպատակն այն է, որ արտադրողներն իրենց արտադրանքը նախագծեն այնպես, որ դրանք հնարավոր լինի վերամշակել տեղում։ TerraCycle-ը տարբեր նյութերի դեպքում վերամշակումը կատարում է տաբեր կերպ։Պլաստիկը բաժանում են ըստ քանակների, հալեցվում և վերածվում գնդիկների, որոնք կարող են ձևավորվել և օգտագործվել այլ ապրանքների արտադրության մեջ։ Մետաղները առանձնացվում են ըստ տեսակի և ձուլվում են ձուլակտորների ՝ բազմակի օգտագործման համար։ Ապակին մանրացվում և հալեցվում է՝ նոր ապակե արտադրանքներում օգտագործելու համար։ Օրգանական նյութերը պահեստավորվում են կամ օգտագործվում են արդյունաբերական և առևտրային պարարտանյութերում։
Ի թիվս բազմաթիվ հաճախորդների TerraCycle-ի հետ համագործակցում է նաև Unilever ընկերությունը: 2019 թվականին այն, ձեռք բերելով հումքը TerraCycle-ից, արտադրել է էկոլոգիապես մաքուր Signal ապրանքանիշի ատամի խոզանակը։ Signal-ը պատրաստված է սննդային պլաստիկից և բամբուկից, որի առավելություններն են՝ առանց պլաստիկի տուփ, քիչ պլաստիկից թեթև դիզայն և լիովին վերամշակված պլաստիկե բռնակ։ Այն 100% վերամշակելի է և օգտագործելուց հետո աշխարհի ցանկացած կետից սպառողները դրանք կարող են վերադարձնել TerraCycle ընկերությանը։
Տեղեկատվության աղբյուրը՝ www.terracycle.com
Օրինակը պատրաստեց Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարում մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Նարե Բաղդասարյանը