Ինչ է ռազմավարական կառավարումը
Ռազմավարական կառավարումը կազմակերպության որոշումների ձևակերպման, իրականացման և գնահատման վերաբերյալ արվեստ և գիտություն է միաժամանակ։ Ռազմավարական կառավարման մեջ որոշումները միջֆունկցիոնալ են, այսինքն այն ինտեգրում է կազմակերպության ֆունկցիոնալ ստորաբաժանումները (մարքեթինգ, ֆինանսներ, արտադրություն և այլն)։
Երբեմն ռազմավարական կառավարում և ռազմավարական պլանավորում տերմինները օգտագործվում են որպես հոմանիշներ։
Բիզնեսի աշխարհում, առավել հաճախ օգտագործվում է ռազմավարական պլանավորում տերմինը, իսկ ակադեմիական միջավայրին ավելի բնորոշ է ռազմավարական կառավարում եզրույթը։
Ռազմավարական կառավարման փուլերը
Ռազմավարական կառավարումը իրականացվում է հետևյալ փուլերով․
1․ Ռազմավարության ձևակերպման փուլ: Այս փուլում իրականացվում են հետևյալ քայլերը․
- Մշակվում է կազմակերպության առաքելությունը և տեսլականը
- Իրականացվում է կազմակերպության արտաքին միջավայրի գնահատում
- Իրականացվում է կազմակերպության ներքին միջավայրի գնահատում
- Առաջադրվում են երկարաժամկետ նպատակները
- Գեներացվում են այլընտրանքային ռազմավարություններ
- Ընտրվում է և ձևակերպվում է ցանկալի ռազմավարությունը
2․ Ռազմավարության իրագործման փուլ։ Այս փուլի ընթացքում իրականացվում են նախորդ փուլում ընտրված ռազմավարությամբ նախատեսվող քայլերը։
3․ Ռազմավարության գնահատում։ Այս փուլի ընթացքում իրականացվում է կազմակերպության գործունեության չափում և իրականացված ռազմավարության արդյունավետության գնահատում։
Ռազմավարական կառավարում