Ավանդական ուսուցման ուսանողներին նախ փոխանցվում է տեղեկատվությունը (դասախոսությունների տեսքով), այնուհետև տրվում են հանձնարարություններ և խնդիրներ։ Այս դեպքում ենթադրվում է, որ ուսանողներին ներկայացված տեսությունը թույլ կտա ուսանողներին հասկանալ և լուծել խնդիրները:
Նախագծային մոտեցման դեպքում ուսուցումը կատարվում է հակառակ հերթականությամբ։ Նախ ներկայացվում է խնդիրը, որն անհրաժեշտ է լուծել (օրինակ պլլանավորել նոր բիզնես, նախագծել գործընթացների օպտիմալացում և այլն), որից հետո ուսանողները պետք է փնտրեն և ստանան խնդիրը հասկանալու և լուծելու համար անհրաժեշտ տեղեկատվություն: Այս մոտեցման դեպքում դասախոսի դերը փոխվում է, նա ոչ թե փոխանցում է տեղեկատվությունը, այլ ուղղորդում է ուսանողներին անհրաժեշտ նյութերը ստանալ, հասկանալ և ճիշտ կիրառել իր առջև դրված խնդիրը լուծելու համար։ Ուսանողի մոտիվացիան այստեղ շատ կարևոր է, քանի որ եթե ուսանողը չկատարի առաջադրանքը, ուսուցումը կձախողվի։