Կազմակերպության մասին
Zero Waste Energy Development Company (ZWEDC) ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականին Միացյալ Նահանգներում ։ Այն ստեղծվել է տեղական երկու ընկերությունների՝ GreenWaste Recovery և Zanker Road Resource Management-ի կողմից։ Ընկերության առաքելությունն է բարձրացնել գործընթացների արտադրողականությունը ՝ այդպիսով նպաստելով շահութաբերության բարձր մակարդակի ապահովմանը։
ZWEDC-ը անդրադառնում է շրջակա միջավայրի պահպանությանը նպաստող նորարարական լուծումներին՝ կենտրոնանալով շրջանաձև տնտեսության սկզբունքների վրա: Շրջանաձև տնտեսությունը նպատակ ունի կրճատել թափոնների արտադրությունը, առավելագույնի հասցնել ռեսուրսների օգտագործումը և ստեղծել ավելի կայուն տնտեսական մոդել:
Գործունեության նկարագիրը
Zero Waste Biogas-ը հավաքում է սննդամթերքի մնացորդները՝ եփած ու չմշակված սննդամթերքի թափոններ, ինչպես նաև գյուղատնտեսական մնացորդներ (օրինակ՝ բանջարեղենի կեղևներ, հացահատիկի մնացորդներ, մրգերի կեղևներ և այլն): Այդ թափոնները տեղափոխվում են բիոգազի արտադրության հատուկ համակարգեր, ինչի արդյունքում առաջանում է բիոգազ (մեթան, CH₄): Ստացված բիոգազը օգտագործվում է տեղական էներգիայի արտադրությունում՝ քիմիական էներգիա վերածելով էլեկտրականության և ջերմության: Բացի այդ, բիոգազի արտադրության միջոցով ստացված օրգանական մնացորդները վերամշակվում են որպես բարձրորակ պարարտանյութ՝ կրկին օգտագործելու համար գյուղատնտեսական գործընթացներում:
Ի՞նչու է կազմակերպության գործունեությունը համարվոում շրջանաձև տնտեսություն։
Ինչպես տեսանք կազմակերպությունը իրականացնում է շրջանաձև տնտեսություն քանի որ, սննդի մնացորդները վերամշակվում են և վերածվում էներգիայի աղբյուրի (Recycle): Բիոգազը որպես էներգիա օգտագործվում է էլեկտրականություն և ջերմություն արտադրելու համար: Գործընթացի ավարտից հետո մնացորդները կարող են վերածվել պարարտանյութի և օգտագործվել որպես բնական ռեսուրս բուսաբուծության մեջ:
Օրինակը պատրաստեց Եվրասիա միջազգային համալսարանի Կառավարում մասնագիտության բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Գաբրիելյանը